Առէկսիմբանկն անցկացնում է անհատական պահատեղերի վարձակալության ակցիա` 25% զեղչով13 մայիսի 2015 - 10:34 AMT PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն անցկացնում է անհատական պահատեղերի վարձակալության ակցիա` 25% զեղչով: Մայիսի 11-ից մինչև սեպտեմբերի 11-ը ներառյալ` 1 տարի և ավել ժամկետով Գլխամասային գրասենյակում 75x310x435 և 125x310x435 չափերի պահատեղեր վարձակալող հաճախորդներին Բանկը տրամադրում է 25% զեղչ, ինչպես նաև VISA Classic payWave վճարային քարտ` 2 տարի գործողության ժամկետով, առանց չնվազող մնացորդի և տարեկան սպասարկման վճարի, հաճախորդի կողմից նշված արժույթով, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն առաջին հայաստանյան բանկն է, որը սկսեց ընդունել և թողարկել VISA PayWave մեկ հպումով վճարային քարտեր: Այս տեխլոնոգիան թույլ է տալիս կատարել ակնթարթային վճարումներ առանց քարտը դրամապանակից հանելու` ընդամենը մոտեցնելով այն ոչ կոնտակտային հաշվարկային սարքին: Մինչև 10 հազ. դրամ գնումների դեպքում հաճախորդից չի պահանջվում մուտքագրել պին-կոդը: Վերոնշյալ հնարավորությունները առայժմ հասանելի են մայրաքաղաքի 23 առևտրային կետերում, հետագայում դրանց թիվը կավելանա: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |