ԵՄ-ն ու Թուրքիան տնտեսական երկխոսություն են սկսում

ԵՄ-ն ու Թուրքիան տնտեսական երկխոսություն են սկսում

PanARMENIAN.Net - Եվրամիությունն ու Թուրքիան տնտեսական երկխոսություն են սկսում: Այդ մասին մայիսի 18-ին հայտարարել է Թուրքիայի ԵՄ գծով նախարար Վոլկան Բոզկիրն Անկարայի հետ Բրյուսելի Ասոցիացիայի խորհրդի շրջանակում: «Տնտեսական հարաբերությունները մեր ընդհանուր շահերից են բխում: Ուստի մենք որոշել ենք տնտեսական երկխոսություն սկսել»,-ասել է նա:

Հարևանության և քաղաքականության գծով եվրահանձնակատար Յոհաննես Հանն իր հերթին հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը քննարկում էր ԵՄ-Թուրքիա մաքսային միության արդիականացման հարցը: «Ես շեշտում եմ ամուր տնտեսական կապերը Եվրամիության և Թուրքիայի միջև և բարձր մակարդակում տնտեսական երկխոսությունը զարգացնելու անհրաժեշտությունը: Մենք հետազոտում ենք մեր մաքսային միությունը կատարելագործելու և արդիականացնելու հնարավորությունները»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մայիսի 18-ին Բրյուսելում ընթանում է ԵՄ-Թուրքիա Ասոցացման խորհրդի 53-րդ նիստը` կազմակերպությանն Անկարայի անդամակցության շուրջ բանակցությունների շրջանակում:

Մինչդեռ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, Թուրքիան հուսով է, որ բանակցությունները Եվրամիության հետ մուտքի արտոնագրերի վերացման վերաբերյալ կարագանան, հայտարարել է Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Մենք հաջողությամբ սկսեցինք մուտքի արտոնագրերի ռեժիմի վերացման շուրջ բանակցությունները: Հուսով եմ, որ առաջիկայում առաջընթաց կգրանցվի»,-ասել է նա:

Թուրքիայի ԱԳ նախարարը կարևորել է գործակցությունը Եվրամիության հետ անվտանգության ոլորտում փոխգործակցության առումով:

«Մենք խորացնում են համագործակցությունը ԵՄ հետ տարածաշրջանում անվտանգության ոլորտում, ինչը միտված է խաղաղության ու կայունության ամրապնդմանը, ինչպես մենք անում ենք դա հիմա ապօրինի ուժերի դեմ պայքարում: Բացի այդ, կարևորում եմ գործակցությունը էներգետիկ և տնտեսական ոլորտներում»,-հայտարարել է նա: ԵՄ գծով Թուրքիայի նախարար Վոլկան Բոզկիրը հավելեց, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին բխում է երկու կողմերի շահերից:

«Մենք այսօր անցկացրեցինք ԵՄ-Թուրքիա Ասոցացման խորհրդի 53-րդ նիստը: Նույնքան տարի է անցել Թուրքիայի և ԵՄ միջև ասոցացման համաձայնագրի կնքումից: Թուրքիան համբերատար է վերաբերվում այս ուղղությամբ կատարվող աշխատանքին, սակայն սա արդեն շատ մեծ ժամկետ է: Եթե մենք դիտարկենք Թուրքիայի անդամակցության հարցը տնտեսական, քաղաքական և այլ տեսակետներից, ապա կտեսնենք, որ դա բխում է բոլոր կողմերի շահերից»,-ասել է Բոզկիրը:

Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել դեռ 1987-ին, իսկ 1999 թ. ստացել է թեկնածու երկրի կարգավիճակ, բանակցությունները սկսվել են 2005-ին: Սակայն 35 անհրաժեշտ պայմաններից Թուրքիան մինչ օրս բավարարել է միայն 14-ին, ընդ որում ամենամեծ առարկություններն առաջացնում է տարածքային վեճը Կիպրոսի հետ ու ժողովրդավարացման խնդիրները երկրի ներսում: 17 գլուխ դեռ փակ է մնում:

2014-ի հոկտեմբերի 16-ին եվրահանձնաժողովը հրապարակեց նոր ամենամյա զեկույցը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի մասին՝ առաջարկելով վերսկսել բանակցություններն ու շտապեցնել Թուրքիային ժողովրդավարացման հարցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---