Այվազովսկու կտավը կլինի Christie's աճուրդի «ռուսական» սակարկությունների գլխավոր լոտը![]() 19 մայիսի 2015 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Հովհաննես Այվազովսկու «Ամերիկյան նավը Ջիբրալթարի ժայռի մոտ» կտավը Լոնդոնի Christie's աճուրդի «ռուսական» սակարկությունների գլխավոր լոտն է լինելու, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, աճուրդի տան ներկայացուցչի վրա հղումով: Սակարկությունները տեղի կունենան հունիսի 1-ին: «Առաջին անգամ թանգարանային մակարդակի այս գործը, թվագրված 1873 թ., վաճառվել է Christie's աճուրդում 2007-ին` գնային ռեկորդ սահմանելով նկարչի գործի համար` 2,7 մլն ֆունտ ստերլինգ, որը պահպանվեց 5 տարի»,-ասել է աճուրդի տան ներկայացուցիչը: Կտավի նախնական գինը 2-2,5 մլն ֆունտ ստերլինգ է: Մյուս երկու կարևոր լոտերն են Նիկոլայ Ռերիխի կտավները, որից յուրաքանչյուրը գնահատվում է 500-700 հազար ֆունտ ստերլինգ: Նիկո Փիրոսմանիի «Արսենալի սարը գիշերը» նկարը գնահատվում է 800 հազար` 1,2 մլն ֆունտ ստերլինգ: Ժամանակին, Փիրոսմանիին ոչ այնքան հատուկ այս գեղանկարը եղել է Լուի Արագոնի սեփականությունը: Գեղանկարչությունից բացի Christie's-ը հավաքածուների սիրահարների ուշադրությանը կներկայացնի դեկորատիվ կիրառական արվեստի 165 նմուշ: Այստեղ գլխավոր լոտը կլինի էմալապատ ժամացույցը` զարդարված մարգարիտներով և երկու գույնի ոսկով: Ժամացույցը գնահատվում է 90-120 հազար ֆունտ, այն նախկինում երբեք չի վաճառվել աճուրդում` 1900-ականների սկզբից լինելով մասնավոր իտալական հավաքածուի մաս: Աճուրդի տունն ավանդաբար կներկայացնի նաև ռուսական և խորհրդային շրջանի ճենապակու հավաքածու, որտեղ առանձնանում է Իվան Պապանինի 1937-38 թթ. բևեռային արշավին նվիրված կոմպոզիցիան, որը գնահատվում է 40-60 հազար ֆունտ ստերլինգ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |