Վրաստանի իշխանությունները մտահոգ են. Բնակչության 31 %-ը կողմ է ԵՏՄ-ին անդամակցելուն20 մայիսի 2015 - 15:27 AMT PanARMENIAN.Net - National Democratic Institute (NDI – США) թբիլիսյան գրասենյակի անցկացրած սոցհարցման արդյունքները վկայում են, որ հակասությունները Վրաստանի հասարակության մեջ խորանում են, ինչպես նաև առաջանում է արտաքին քաղաքական ուղղվածությունը փոխելու սոցիալական պահանջ: Ըստ հարցման արդյունքների, մասնակիցների 31 %-ը կողմ է ԵՏՄ-ին անդամակցելուն, դեմ է` 41 %-ը: Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, մեկնաբանելով այս տվյալները, իրավիճակը տագնապալի է համարել և ուսումնասիրության կարոտ, գրում է «Նեզավիսիմայա գազետան»: Վրաստանի արևմտամետ նախագահի մտահոգությունը հասկանալի է, գրում է պարբերականը: Մեկ տարի առաջ ԵՏՄ-ին անդամակցելու կողմնակիցները Վրաստանում 15 % էին կազմում: Այն ժամանակ, թեպետ նաև այսօր, «արևմտամետները» այդ տվյալներն ուռճացված համարեցին` բացատրելով ստացված արդյունքը բնակչության քաղաքական անպատրաստությամբ, որը շփոթել է ԵՄ-ն և ԵՏՄ-ն: Սակայն եվրասիական ընտրության կողմնակիցների աճը հապավումներով բացատրելը շատ մակերեսային կլիներ: Առավել ևս, որ նույն հետազոտության համաձայն, ՆԱՏՕ-ին անդամակցելու կողմնակիցների թիվը հասել է 65 %-ի, այն դեպքում, երբ նախորդ տարի այն կազմում էր 72-76 %: Եվ այստեղ խառնաշփոթ հաստատ չկա: Վերլուծելով տվյալները` Financial Times-ը գրում է, որ եվրասիական ինտեգրման կողմնակիցների երկնիշ աճը կարող է կապված լինել նրա հետ, որ Վրաստանում պայմաններ են առաջացել ռուսական աշխարհաքաղաքական ուղեծիր վերադառնալու համար` Եվրոպայի հետ մերձեցման գործընթացից հիասթափվելու պատճառով: Իրականում, եթե դիտարկենք վերջին տարիների Վրաստանի հարաբերությունները ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ, ապա աչքի է զարնում հետևյալ սխեման. Թբիլիսին կատարում է հանձնարարականները և հորդորները, իսկ փոխարենը ստանում է միայն գովասանքներ ու մշուշոտ խոստումներ` մի օր «ընտանիքին» միանալու մասին: Հատկապաես բավարար չեն Վրաստանի համար գործերը ՆԱՏՕ-ի պարագայում: Երկիրը վաղուց արդեն չի մասնակցում դաշինքի ռազմական գործողությունների, այդ թվում, ասենք հեռավոր Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, սակայն բաժնեմասային մասնակցության տոկոսային առումով դաշինքի առաջատարների շարքում է` զիջելով միայն ԱՄՆ-ին: Կորուստները, որոնք կրում է փոքրաթիվ ու սակավաբնակ Վրաստանը, շատ զգայուն են: Սակայն, դատողություններ անելով ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու մասին, դաշինքի պաշտոնյաները շեշտում են, որ հարցը սկզբունքորեն լուծված է, սակայն չեն պատասխանում այն հարցին, թե երբ է դա լինելու և ձեռնպահ են մնում ՆԱՏՕ-ին անդամակցելու Գործողությունների ծրագիր ներկայացնելուց, որը վերջին քայլն է անդամակցությունից առաջ: Պատահական չէ, որ օրերս Բրյուսելում հանդիպման ժամանակ խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին հայտարարեց, որ ավելի մեծ որոշակիություն կցանկանար. լամ Վարստանին կտրամադրվի Գործողության ծրագիր, կամ կհայտարարվի, որ Վրաստանին այն պետք չէ: Անկատար են մնում Վրաստանի հույսերը նաև Եվրամիության գծով: Թբիլիսին հուսով էր, որ Ռիգայի գագաթնաժողովում կհայտարարվի ԵՄ հետ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի մասին, սակայն դա տեղի չի ունենա: FT-ն մեջբերում է վրաց քաղաքական գործիչ Էկա Մետրեվելիին». «Ինչ-որ քաղցրաբլիթ է հարկավոր Արևմուտքից…Նախորդ տարվա հուլիսին Վրաստանը ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիր կնքեց, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Գործողության ծրագիր չտրամադրվեց, իսկ ԵՄ-ն հետաձգեց վիզային ռեժիմի ակնկալվող մեղմացումը»: Թերթը նշում է նաև, որ Արևմուտքի հանդեպ Վրաստանի բնակիչների դժգոհության անուղղակի առիթ կարող է հանդիսանալ նաև իրավիճակն Ուկրաինայում` մեջբերելով մեկ այլ գործչի` Գիա Նոդիայի խոսքը. «Վրացիներից շատերը Եվրոպային անվճռական են համարում: Մարդկանց գիտակցության մեջ հարցեր են առաջանում Եվրոպայի հետ կապերի օգուտների և ՌԴ հետ առճակատման մեջ չմտնելու ցանկության շուրջ»: Պակաս կարևոր չէ նաև այն, որ նոր վրացական իշխանությունները, չհրաժարվելով Արևմուտքի հետ ինտեգրումից, մեկ այլ կարևոր խնդիր հռչակեցին ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը: Առևտրի վերականգնումն իհարկե Վրաստանի բոլոր խնդիրները չլուծեց, բայց դրական միտումներն ակնհայտ են: Դա իր դերն ունեցավ նաև Վրաստանում ռուսամետ կուսակցությունների ու կազմակերպությունների ազդեցության տարածման գործում, ուստի դրանց մի մասը 2016-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կարող է մանդատներ ստանալ ու խախտել արևմտամետ կուսակցությունների բազմամյա մենաշնորհը: Մինչդեռ նախկին խոսնակ, «Միավորված ժողովրդավարական շարժում» միավորման առաջնորդ Նինո Բուրջանաձեն վստահ է, որ Վրաստանում իրականում ԵՏՄ հետ ինտեգրման կողմնակիցները շատ ավելին են, քան 31 տոկոսը: Ըստ նրա, թվերը նվազեցվել են: Ըստ վրաց փորձագետների, որոնք չեն վիճարկում ներկայացված թվերը, պատճառները 3-ն են: Առաջինը`Արևմուտքի պասիվությունը Վրաստանի հետ հարաբերություններում: Երկրորդը` գյուղատնտեսության հետ կապված վրաց գործարարների տրամադրությունները, որոնք մուտք ստացան ռուսական շուկա, մինչդեռ եվրոպականը փակ է մնում նրանց համար կամ սահմանափակ: Երրորդը` ռուսական քարոզչության արդյունավետությունը կաբելային հեռուստատեսությունների միջոցով: Մասնավորապես, այդ նույն հարցման համաձայն, մասնակիցների 38% տոկոսը դիտում է Առաջին ալիքի ծրագրերը, 30%` ՌՏՌ-ի, 20%` ՌենՏՎ-ի և այլ ռուսական ալիքների, իսկ CNN, օրինակ, դիտում է հարցվածների ընդամենը 15%-ը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները |