ԼՂՀ ղեկավարությունը շահագրգռված է զարգացնել տնտեսական կապերն Իրանի հետ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղ էր այցելել իրանական առեւտրա-արդյունաբերական պատվիրակությունը: Այցի ժամանակ պատվիրակությունն այցելել է տեղի արդյունաբերական ձեռնարկությունները, ծանոթացել է առեւտրային ընկերությունների ապրանքներին, հանդիպում է ունեցել երկրի ղեկավարության եւ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպմանը քննարկվել են երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման ներկա վիճակն ու հեռանկարները: Մասնավորապես, քննարկվել են իրանական հումքի եւ արդյունաբերական սարքավորումների առաքման կոնկրետ հարցեր, ինչպես նաեւ ԼՂՀ-ում իրանական մասնագիտացված առեւտրա-արդյունաբերական ցուցահանդես կազմակերպելու հարցը: ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը դրական է գնահատել այդ հանդիպման արդյունքները եւ կարեւոր քայլ է համարել իրանական պատվիրակության այցը երկկող առեւտրա-տնտեսականա հարաբերությունների զարգացման ճանապարհին: Նրա խոսքերով, ներկայումս երկու պետությունների միջեւ ձեւավորվել են խորը բարեկամական կապեր տնտեսության, գիտության, կրթության եւ մշակույթի ոլորտներում: Նա նշել է, որ վերջին տարիներին Ղարաբաղը մեծ տնտեսական հաջողությունների է հասել, սակայն շատ է զգում արտերկրյա ներդրումների կարիքը, հաղորդում է Iran news-ը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---