Շոտլանդիան դեմ է Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն26 մայիսի 2015 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Շոտլանդիան դեմ է Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն: Առաջիկա հանրաքվեի արդյունքում Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի հնարավոր դուրս գալը «հակասում է Շոտլանդիայի շահերին», որն «ամեն կերպ հակազդելու է» իրադարձությունների նման զարգացմանը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Շոտլանդիայի կառավարության ղեկավար Նիկոլա Սթերջենը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստացել է, որ «ոչ ուշ, քան 2017-ի ավարտին» Մեծ Բրիտանիայում հանրաքվե կանցկացվի ԵՄ կազմում մնալու վերաբերյալ: Ինքը վարչապետն այս հարցում կողմ է անդամակցությանը, սակայն խոստանում է բանակցել Եվրոպայի մյուս առաջնորդների հետ կառույցի «արմատական բարեփոխման» շուրջ: «Մենք պայքարելու ենք, որ Մեծ Բրիտանիան կարողանա դուրս գալ Եվրամիության կազմից միայն Միացյալ Թագավորության մաս հանդիսացող բոլոր 4 տարածաշրջանների համաձայնության դեպքում»,-ասել է Սթերջենը: «Դա անհրաժեշտ է, որպեսզի Շոտլանդիան իր կամքին հակառակ ԵՄ-ից դուրս չհայտնվի»,-ասել է նա: «Ինձ ճիշտ հասկացեք. գործող կառուցվածքը ես իդեալական չեմ համարում: Հակառակը, մենք վստահ ենք, որ ԵՄ բարեփոխումը ոչ միայն ցանկալի է, այլ նաև անհրաժեշտ: Եվ, այնուամենայնիվ, մենք առաջնորդվում ենք նրանով, ինչ բխում է Շոտլանդիայի շահերից` մնալ միավորված Եվրոպայի մի մասը»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Ըստ Սթերջենի, նրա կառավարությունը մտադիր է «բոլոր հնարավոր ջանքերը գործադրել ազգային շահերը պաշտպանելու համար»: «Մենք վճռականորեն պաշտպանելու ենք մեր դիրքորոշումը Բրիտանիայի խորհրդարանում»,-ասել է շոտլանդացի ազգայնականների առաջնորդը: Ավելի վաղ մայիսին կայացած համընդհանուր ընտրությունների արդյունքում Սթերջենի գլխավորած Շոտլանդիայի ազգային կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ դարձավ երրորդ ուժը Բրիտանիայի խորհրդարանում: Այսուհետ կուսակցությունը 56 դեպուտատական մանդատ ունի Համայնքների պալատում 650-ից, այն դեպքում, երբ նախորդ ընտրություններից հետո ուներ ընդամենը 6-ը: Մինչդեռ Times թերթի միջազգային մեկնաբան Մայքլ Բինյոնը հայտարարել է, որ եթե հանրաքվեի արդյունքում Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրամիության կազմից, դա տնտեսական և քաղաքական աղետ կլինի երկրի համար,: Ըստ փորձագետի, հանրաքվեի նախաձեռնության հիմնական պատճառը ներգաղթյալների աճող քանակն է Արևելյան Եվրոպայից, որոնք աշխատանք որոնելու են մենկում Մեծ Բրիտանիա: «Նրանց մեծ մասը գերազանց մասնագետներ են, նրանք մեծ օգուտ են բերում տնտեսությանը, սակայն շարքային քաղաքացիները դա չեն հասկանում: Ուստի Քեմերոնը ստիպված կլինի համաձայնության հասնել, որը կսահմանափակի ներգաղթյալների մուտքը կամ կվերացնի սոցվճարումները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը |