Արհեստական բեղմնավորումը կլինի անվճար կամ արտոնյալ պայմաններով27 մայիսի 2015 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը Կառավարության մայիսի 27-ի նիստում հաստատման է ներկայացրել որոշման նախագիծ, համաձայն որի՝ անվճար կամ արտոնյալ պայմաններ կտրվեն արհեստական բեղմնավորման դիմող կանանց: Փոխնախարարի խոսքով՝ անպտղության բուժումը՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ, ծախսատար է, ինչն այդ ծառայություններից օգտվելն անմատչելի է դարձնում անապահովության գնահատման համակարգում ընդգրկված բնակչության խմբերի համար, գրում է Tert.am-ը: «Կառավարության որոշման ընդունման արդյունքում Հայաստանում կբարձրանա ծնելիությունը»,- ներկայացնելով «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» որոշումն ասել է նա: Նախագծի համաձայն՝ վերջին տասնամյակում ՀՀ-ում արձանագրվել է ծնելիության կրկնակի և բնական աճի քառակի նվազում՝ 2010-ին գրանցվել է 44.737 ծնունդ, 2011-ին՝ 43.297, 2012-ին՝ 42.832, 2013-ին՝ 41.904, հետևաբար ծնելիության բարձրացման խնդիրը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի: 2011-ին երկրում իրականացված ընտրանքային հետազոտության տվյալների համաձայն՝ 18-45 տարեկան կանանց շրջանում անպտղության ցուցանիշը կազմում է մոտ 16.8%, իսկ տղամարդկանց՝ մոտ 5.2%: Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 1 ամիս հետո: Ըստ հաստատված նախագծի, պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն անապահովության գնահատման համակարգում ընդգրկված 30.00 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառու կանայք և նրանց ամուսինները: Պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն անապահովության գնահատման համակարգում ընդգրկված 10.00-ից մինչև 30.00 անապահովության միավոր ունեցող նպաստառու կանայք և նրանց ամուսինները, գրում է Panorama.am-ը: Շահառուները պետք է միաժամանակ բավարարեն հետևյալ հիմնական պահանջներին. Ամուսինները կամ ամուսիններից մեկը պետք է լինի ՀՀ քաղաքացի և ամուսնությունը գրանցված լինի Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով, 1) առկա է ամուսինների գրավոր համաձայնությունը, 2) ամուսինները կամ նրանցից մեկը երկու և ավելի տարի տառապում են անպտղությամբ և առկա են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման բժշկական ցուցումներ` տրված վերարտադրողաբանական (ռեպրոդուկտոլոգիական) բժշկական օգնության և սպասարկման տեսակի իրականացման լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպության կողմից: 3) ամուսիններից` կինը պատկանում է 20-40 տարիքային խմբին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |