ՄԱԿ գլխավոր քարտուղար. Մերձավոր Արևելքում մոտ 25.000 օտարերկրացի գրոհային է կռվում30 մայիսի 2015 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Մերձավոր Արևելքում մոտ 25 հազար օտարերկրացի գրոհայիններ են կռվում աշխարհի 100 երկրից: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ահաբեկչական կազմակերպությունների անդամ տարբեր երկրներից գրոհայինների սպառնալիքին հակազդելու միջոցներին նվիրված Անվտանգության խորհրդի նիստում: «Միայն 2014-ից մինչև 2015-ի մարտ ամիսը օտարերկրացի գրոհայինների քանակը ահաբեկչական կազմակերպությունների շարքերում աճել է 70 տոկոսով,-նշել է Պան Գի Մունը: «Հակազդելու համար այդ սպառնալիքին ՄԱԿ անդամ երկրները պետք է տեղեկատվություն փոխանակեն, այդ թվում սահմանապահ մարմինների միջև»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» և այլ ծայրահեղական խմբավորումների շարքերում կռվող օտարերկրացի գրոհայինների քանակն աննախադեպ է: Բախումներին մասնակցում են Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ: Կամավորների արտահոսք է նկատվում «Ալ Քայիդայի» հետ կապված խմբավորումներից՝ գնալով ավելի շատ գրոհայիններ են միանում «Իսլամական պետությանը»: ՄԱԿ-ը 2014-ին արդեն զգուշացրել է վտանգի մասին, որի հետ կբախվեն նշված երկրների իրավապահ մարմինները, որոնց քաղաքացիները վաղ թե ուշ տուն են դառնալու պատերազմից Իրաքում և Սիրիայում: ՄԱԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ օտարերկրացի գրոհայինների քվում 15-35 տարեկան պատանիներ ու տղամարդիկ են, որոնց «դրդապատճառները ծայրահեղական գաղափարներն են»: Նա նաև նշել է, որ ահաբեկչական կազմակերպություններին են անդամակգրվում նաև երիտասարդ կանայք: «Անհրաժեշտ է հակազդել ծայրահեղականացման գործընթացներին համաշխարհային, տարածաշրջանային և տեղական մակարդակում»,-ասել է Պան Գի Մունը: ՄԱԿ ԱԽ նիստում ներկայացվեցին ՄԱԿ ԱԽ Հակաահաբեկչական կոմիտեի նկատառումները, որտեղ ասվում է, որ խնդիրն առավելապես առնչվում է ՄԱԿ 67 անդամ երկրի` խորհուրդ է տրվել «տեղեկատվության շուրջօրյա փոխանակում հաստատել սահմանապահ գերատեսչությունների, իմիգրացիոն և մաքսային ծառայությունների միջև»: Օտարերկրացի գրոհայիններից բխող սպառնալիքն աննախադեպ անվանեց Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Սթոկը: «Ստեղծված իրավիճակը ստիպում է անել միակ եզրակացությունը, որն էլ կլինի իմ խորհուրդը` մենք պետք է ավելի մեծ ծավալով տեղեկատվություն փոխանակենք և անենք դա արդյունավետ: Հետախուզական տեղեկությունները փոխանցվում են, սակայն գրոհայինները շատ ավելի արագ եհ հատում այդ նույն սահմանները»,-ասել է նա: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրամիության 8 երկրներ հանդես են եկել Եվրոպայում սահմանայի վերահսկողության խստացման օգտին: Այդ մասին գաղտնի փաստաթղթի վրա հղումով հայտնել էր բրիտանական Daily Telegraph-ը: «Այդ մարդկանց համար Եվրամիությունում ահաբեկչական գործողություն կատարելը ժամանակի հարց է: Կառավարությունները սարսափած են»,-հայտարարել էր Daily Telegraph-ին եվրոպացի դիվանագետը: Սթոկը հիշեցրել է, որ «Իրաքում և Սիրիայում գործող խմբերը կարող են կողմնակիցների անդամագրել մոտ 100 երկրում», այսինքն, այն պետություններում, որոնք իրենց տվյալները չեն ուղարկում Ինտերպոլ: «Հենց դրանով է բացատրվում թվերում առկա այն տարբերությունը, որը կա արդեն որպես գրոհայիններ ճանաչված անձանց թվի և նրանց քանակի միջև, ովքեր արդեն կռվում են հակամարտության գոտիներում»,-պարզաբանել է նա` հույս հայտնելով, որ արդեն տեսանելի ապագայում բոլոր սահմանային կետերը հակամարտության գոտու հարևանությամբ հագեցած կլինեն սահմանը հատող անձանց «սիստեմատիկ ստուգումների» համար անհրաժեշտ սարքերով: «Ինտերպոլը պատրաստ է աշխատել, որպեսզի դա իրողություն դառնա»,-ասել է Սթոկը: 2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: Իսլամիստների դեմ միջազգային կոալիցիան գլխավորող ԱՄՆ-ն ռմբակոծում է Իրաքի տարածքում գտնվող ԻՊ դիրքերը օգոստոսի կեսից, իսկ առաջին հարվածները Սիրիայի տարածքին հասցվեցին սեպտեմբերի 23-ին: Սեպտեմբերի 26-ին Պենտագոնը հանդես եկավ Իրաքում ու Սիրիայում ցամաքային գործողություն սկսելու օգտին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները |