Հայտնի է հայազգի Էնդի Սերկիսի կերպարը նոր «Աստղային պատերազմներում»

Հայտնի է հայազգի Էնդի Սերկիսի կերպարը նոր «Աստղային պատերազմներում»

PanARMENIAN.Net - Ինչպես հայտնի է, «Աստղային պատերազմներ» ֆանտաստիկ սագայի երկար սպասված շարունակության մեջ նկարահանվելու է նաև հայկական ծագումով հայտնի անգլիացի դերասան Էնդի Սերկիսը: Նրան անվանում են նաև «մոքափի արքա»` motion capture բառակապակցությունից, որը պերսոնաժների և օբյեկտների անիմացիայի մեթոդ է դերասանների վրա հատուկ ցուցիչների տեղադրման միջոցով: Այս տեխնոլոգիայի կիրառման շնորհիվ Սերկիսը մարմնավորել է էկրանին հայտնի ֆանտաստիկ կերպարների` Գոլումին «Մատանիների տիրակալը» ֆիլմում, Քինգ Քոնգին, Ցեզարին «Կապիկների մոլորակում» և այլն: «Աստղային պատերազմներ. Ուժի արթնացում» ֆիլմում Սերկիսը կվերադառնա վերը նկարագրված տեխնոլոգիային:

Նրա կերպարի անունն է Գերագույն Առաջնորդ Սնոուք: Սնոուքին Էնդի Սերկիսը մարմնավորելու է motion capture-ի միջոցով: Հենց այդպես են ստեղծվել Գոլումի, Քինգ Քոնգի և Ցեզարի կերպարները: Եվ հենց Սերկիսի, ավելի ճիշտ` Գերագույն Առաջնորդ Սնոուքի ձայնն է հնչում կադրի ետևում «Ուժի արթնացումի» առաջին թիզեր-թրեյլերում. «Ուժն արթնանում է: Ես զգում եմ դա: Եվ մութ կողմը, և` լուսավորը»:

«Աստղային պատերազմներ. Ուժի արթնացում» (Star Wars: The Force Awakens) ֆիլմը, որի ռեժիսորն է ամերիկացի Ջեյ Ջեյ Աբրամսը, «Աստղային պատերազմներ» սագայի յոթերորդ մասն է և երրորդ եռապատման առաջին մասը։ Ֆիլմում պատկերվելիք գործողությունները տեղի կունենան «Ջեդայի վերադարձը» (1983) էպիզոդի իրադարձություններից շուրջ 30 տարի անց: Հյուսիսային Ամերիկայում ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2015 թվականի դեկտեմբերի 18-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---