Կ.Էրլինգս. Թուրքիան չի կարող անդամակցել ԵՄ-ին, քանի դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը23 սեպտեմբերի 2006 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Դանիացի խորհրդարանական Կամիել Էրլինգսի զեկույցը Թուրքիայի մասին քննարկվելու է Եվրախորհրդարանի Գլխավոր վեհաժողովում սեպտեմբերի 26-ին: Ըստ զեկույցի, Հայոց ցեղասպանության, Պոնտոսի հույների եւ ասորիների ցեղասպանությունների ճանաչումը պարտադիր պայման է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար: Բացի այդ զեկույցում ասվում է, որ Թուրքիան պետք է լուծի Կիպրոսի հարցը դիվանագիտական ուղիով: Թուրքիայի կողմից բարեփոխումների կատարման վերաբերյալ նախնական զեկույցը նույնպես կլսվի երեքշաբթի օրը: Քննարկումը կսկսվի սեպտեմբերի 26-ին: Քննարկմանը ներկա կլինի ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլլի Ռենը, որը կարեւորում է այս հարցը: Զեկույցի վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա չորեքշաբթի` սեպտեմբերի 27-ին: Նշենք, որ Եվրախորհրդարանի արտաքին գործերի գծով կոմիտեն զեկույցը հանձնարարել է նախապատրաստել Դանիան ներկայացնող խորհրդարանականին: Զեկույցը կոչ է անում Թուրքիային ճանաչել, որ հայերի սպանդը առաջին աշխարհամարտի ժամանակ ցեղասպանություն է եղել, ինչպես նաեւ բացել ծովային եւ օդային նավահանգիստները Կիպրոսի հունական մասի համար: Իր հերթին, Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է զեկույցը, համարելով, որ այնտեղ «բացակայում է սթափ մտածողությունը եւ այն քաղաքական բնույթ է կրում»: Զեկույցում նաեւ շոշափվում են դավանանքի ազատության, ազգային փոքրամասնությունների եւ կանանց իրավունքների ոլորտներում Թուրքիայում ընթացող բարեփոխումները, հաղորդում է cihannews-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |