Ուսամա բեն Լադենը մահացել է տիֆից, պնդում է ֆրանսիական թերթը23 սեպտեմբերի 2006 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայի իշխանությունները համոզված են, որ «Ալ Քաեդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Ուսամա բեն Լադենը 2006 թվականի օգոստոսի 23-ին մահացել է տիֆից Պակիստանում: Այս տեղեկությունն իբր առկա է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին, վարչապետ Դոմինիկ դը Վիլպենին, պաշտպանության եւ ներքին գործերի նախարարներին 2006 թվականի սեպտեմբերի 21-ին ուղղված հատուկ ծառայությունների զեկույցում, պնդում են ֆրանսիական «L'Est Republicain» թերթի թղթակիցները: Ֆրանսիական պարբերականում հրապարակված փաստաղթում ասվում է, որ Սաուդյան Արաբիայի իրավապահ մարմինները կասկածներ չունեն, որ Ուսամա բեն Լադենը զոհվել է: Ըստ հատուկ ծառայությունների, նա վարակվել է տիֆով Պակիստանում: Հիվանդությունը հանգեցրել է ներքին օրգանների դիսֆունկցիայի, ինչն էլ դարձել է «թիվ 1 ահաբեկչի» մահվան պատճառը 2006 թվականի օգոստոսի 23-ին: Ըստ զեկույցի, հատուկ ծառայությունները իմացել են բեն Լադենի մահվան մասին դեռեւս սեպտեմբերի 4-ին, սակայն որոշել են պաշտոնական հայտարարություն չանել, քանի դեռ հաղորդագրությունը չի ճշտվել: Իր հերթին, Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 23-ին հայտարարել է, որ չի կարող հաստատել Ուսամա բեն Լադենի մահվան մասին տեղեկությունները: Միաժամանակ ռազմական գերատեսչությունը խոստացել է հետաքննություն նախաձեռնել, պարզելու համար լրատվության արտահոսքի աղբյուրը: Պակիստանի ՆԳՆ ներկայացուցիչը հայտարարել է նաեւ, որ տվյալներ չունի բեն Լադենի մահվան մասին, հաղորդում է Պոլիտ.ռու-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |