ԶԼՄ-ներ. Գերմանիան «գնել է» ԱԱ-2006-ը` վարձահատույց լինելով ներդրումներով և զենքով

ԶԼՄ-ներ. Գերմանիան «գնել է» ԱԱ-2006-ը` վարձահատույց լինելով ներդրումներով և զենքով

PanARMENIAN.Net - Գերմանիան 2006 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ընդունելու իրավունքը կարող է ստացած լինել Ասիայի երկրներում ներդրումների և այնտեղ զենքի առաքումների դիմաց, գրում է գերմանական Die Zeit-ը:

Ըստ թերթի, Volkswagen և Bayer AG ընկերությունները խոստացել են «զգալի գումարների» ներդրումներ անել Թաիլանդի և Հարավային Կորեայի գործարաններում, իսկ այն ժամանակվա կանցլեր Գերհարդ Շրյոդերը ընդունող երկրի ընտրությունից մեկ շաբաթ առաջ կարգադրել է հրթիռներ առաքել Սաուդյան Արաբիա` Գերմանիայի հայտին հավանությունն ապահովելու համար:

Բացի այդ, ՖԻՖԱ գործկոմից առաջ գերմանական Daimler կոնցերնը միլիոնավոր եվրոներ է ներդրել հարվակորեական Hyundai-ում: Ըստ զարմանալի զուգադիպության, հենց այդ ընկերության հիմնադրի որդին է եղել գործկոմի ձայնի իրավունք ունեցող անդամ:

Պարբերականը նշում է, որ ձևական տեսակետից գերմանական կառավարությունն ու բիզնեսը օրենք չեն խախտել` ամեն ինչ բացատրվել է Գերմանիայի շահով: Սակայն, նշում է պարբերականը, ՖԻՖԱ-ում կոռուպցիայի քննարկման ժամանակ քննարկվում են Վանուատուի և Տրինիդադ և Տոբագոյի պաշտոնյաների խնդիրները, իսկ մյուս երկրների խնդիրները լռության են մտանվում, հայտնում է Ռոսբալտը:

Մայիսի 27-ի առավոտյան Ցյուրիխում ձերբակալվեցին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (FIFA) մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Մասնավորապես, Baur Au Lac հյուրանոցում ձերբակալվեցին FIFA գործադիր կոմիտեի երկու փոխնախագահներ Ջեֆրի Ուեբն ու Էուխենիո Ֆիգերեդոն, ինչպես նաև այդ կոմիտեի անդամ Ջեկ Ուորները, որոնք մասնակցում էին FIFA ամենամյա ժողովին:

Շվեյցարացի Յոզեֆ Բլատերը հինգերորդ անգամ պաշտոնում վերընտրվելուց հետո հայտարարել է, որ հեռանում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի պաշտոնից:

Այդ որոշման մասին Բլատերը հայտարարել է հունիսի 2-ին հրավիրած արտահերթ մամուլի ասուլիսում: «Ես գնահատում եմ ՖԻՖԱ-ն ամենից առավել և աշխատում եմ լավագույնն անել ֆուտբոլի և կազմակերպության համար: Ես որոշեցի, որ պետք է շարունակել ընտրվել: Ընտրություններն ավարտված են, սակայն մարտահրավերներն առկա են: ՖԻՖԱ-ն պետք է վերակառուցվի, ՖԻՖԱ պատվիրակները մանդատ տվեցին ինձ: Սակայն ՖԻՖԱ-ի մյուս անդամները, ակումբները հավանություն չտվեցին դրան: Ուստի ես խնդրում եմ գումարել հատուկ կոնգրես որքան հնարավոր է շուտ, իմ հետնորդին ընտրելու նպատակով»,-ասել է Բլատերը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---