Իրան-Հայաստան գազատարի Մեղրի-Քաջարան հատվածի վաճառքն ավարտական փուլում է

Իրան-Հայաստան գազատարի Մեղրի-Քաջարան հատվածի վաճառքն ավարտական փուլում է

PanARMENIAN.Net - Իրան-Հայաստան գազատարի Մեղրի-Քաջարան հատվածի վաճառքի գործարքն ավարտական փուլում է: Գազատարի վերջնական արժեքը կորոշվի անկախ աուդիտի եզրակացությունից հետո, ինչի արդյունքում կկատարվեն մնացած վճարումները և գազատարը կհանձնվի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին, որը մասնագիտացված կառույց է և կարող է իրականացնել այդ ծառայությունները, հայտնում են էրենգետիկայի և բնական պաշարների նախարարությունից:

Գազատարի Մեղրի-Քաջարան 40 կիլոմետրանոց հատվածի սեփականատերը դեռևս «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» (ԲԷՑ)ՓԲԸ-ն է և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն այն շահագործում է վարձակալությամբ:

Հաղորդագրության համաձայն` Իրան-Հայաստան գազատարի Մեղրի-Քաջարան հատվածի վաճառքը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել. «Գազատարի Մեղրի- Քաջարան հատվածի վաճառքի գործարքը կայացել է մոտ տասը տարի առաջ, սակայն զարմանալիորեն դա բուռն քննարկումների առարկա է դարձել վերջին օրերին: Գազատարի այդ հատվածի գործարքը ՀՀ կառավարության և Ռուսական «Գազպրոմ» ԲԲԸ միջև տեղի է ունեցել դեռևս 2007 թվականին, որի շրջանակում վճարվել է $30 մլն կանխավճար:

Անկախ նրանից, թե հանրապետության էներգետիկ որ կառույցի սեփականատերը ով է, որ երկիրն է ներկայացնում, նրա գործունեությունը կարգավորվում է ՀՀ Էներգետիկայի մասին օրենքով:

Տարատեսակ մեկնաբանությունները, թե գազատարի Մեղրի-Քաջարան հատվածի վաճառքի պարագայում լիցենզավորված գործունեություն իրականացնող ընկերությունը կարող է կամայականություններ դրսևորել, անհիմն է, քանի որ տվյալ դեպքում դաշտը կարգավորվում է ՀՀ Էներգետիկայի մասին օրենքի 53-րդ հոդված 1,2 մասերով:

Իրան-Հայաստան գազատարը կառուցվել է 2008-ի հոկտեմբերին։ Գազատարը Հայաստանը միացնում է հարևան Իրանին, որն իր գազի պաշարների ծավալով աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում Ռուսաստանից հետո։ Այն տարվա կտրվածքով ունի 2.3-2.5 միլիոն խորանարդ մետրի թողունակություն։ Փոխարենը Հայաստանը էլեկտրական էներգիա է մատակարարում Իրանին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---