Բրիտանիան պատրաստ է ԱՄՆ միջուկային հրթիռներ տեղակայել իր տարածքում. Կրեմլը ուշադիր հետևում է զարգացումներին

Բրիտանիան պատրաստ է ԱՄՆ միջուկային հրթիռներ տեղակայել իր տարածքում. Կրեմլը ուշադիր հետևում է զարգացումներին

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան պատրաստ է իր տարածքում տեղակայել ԱՄՆ միջուկային հրթիռներ, հայտարարել է արտաքին գերատեսչության ղեկավար Ֆիլիպ Համոնդը: Նրա խոսքերը հունիսի 8-ին փոխանցել է The Daily Mail-ը: Մշուշոտ Ալբիոնը մտադիր է «հստակ ազդանշաններ ուղարկել Վլադիմիր Պուտինին» ՌԴ զինված ուժերի բարձր ակտիվության ֆոնին, պարզաբանել է Համմոնդը:

«Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը: Մենք սերտորեն համագործակցում ենք ամերիկացիների հետ»,-հավելել է դիվանագետը:

Նա հստակեցրել է, որ «Արևմուտքը չէր ցանկանա անհարկի սադրանքներ հրահրել», ուստի միջուկային արսենալների տեղակայման հարցը զուտ տեսական է: Նման քայլը սպառազինությունների նոր մրցավազքի վտանգ է առաջանցում, պնդում է Համմոնդը, հայտնում է Լենտա.ռու-ն:

Ֆիլիպ Համմոնդը մեկ տարի էլ չկա, ինչ ղեկավարում է Բրիտանիայի ԱԳՆ-ն: Մինչ այդ նա ՊՆ ղեկավարն էր:

Վաշինգտոնը դիտարկում է Եվրոպայում թևավոր հրթիռների ու բալիստիկ հրթիռների տեղակայման հնարավորությունը: Դա արվում է իբր ի պատասխան ռուսական կողմից միջին և փոքր հեռահարության հրթիռների կրճատման մասին պայմանագրի խախտման:

Ըստ պայմանագրի, արգելված է 500-5500 կմ հեռահարության թևավոր և բալիստիկ հրթիռների ցամաքային տեղակայումը: Կողմերը մեղադրում են միմյանց այդ պայմանը խախտելու մեջ:

Ըստ ՏԱՍՍ հաղորդագրության, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Համմոնդի հայտարարությունը: Նա ասել է, որ Կրեմլը ուշադիր հետևում է Եվրոպայում հրթիռներ տեղակայելու ԱՄՆ ծրագրերին և արձանագրում է, որ նման նախագծերն ուժեղացնում են լարվածությունն աշխարհում: «Այո, թեման քննարկվում է: Ինչ-ինչ գործողությունները լարվածության աճի ուղղությամբ, անշուշտ, չեն բխում որևէ մեկի շահերից»,-ասել է Պեսկովը:

«Անկասկած, ինքնին այդ թեման հազիվ թե նպաստի փոխադարձ վստահության բարձրացմանն ու շահերի բալանսին»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Ըստ նրա, Համմոնդի հայտարարությունում կոնկրետ բան չկա: «Ուստի, մենք շատ ուշադիր կհետևենք զարգացումներին»,-ասել է Պեսկովը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---