Լուսինը կծածկի Ուրանը հունիսի 11-ին

Լուսինը կծածկի Ուրանը հունիսի 11-ին

PanARMENIAN.Net - Հունիսի 11-ին հերթական երկնային երևույթն է սպասվում՝ Լուսինը կծածկի Ուրանը Գրինվիչի ժամանակով (UTC) ժամը 18:49-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 22։49)։ Ծածկումն (լատիներեն` օկուլտացիա) աստղագիտական այն երևույթն է, երբ մեկ երկնային մարմին անցնում է մեկ այլ երկնային մարմնի առջևից, և քանի որ Լուսնի սկավառակի անկյունային չափը տասնյակ և հարյուրավոր անգամ մեծ է մոլորակների սկավառակներից, ավելի հաճախ տարբեր մոլորակների ծածկումներ կարելի է դիտել Լուսնի կողմից։

Օրինակ, Ուրանի անկյունային տրամագիծը (3.7”) Լուսնի անկյունային տրամագծից (31.5’) փոքր է 511 անգամ: Այդ երևույթի ժամանակ երկու լուսատուները երկնքում մոտենում են միմյանց, այնուհետև մոլորակը հայտնվում է Լուսնի սկավառակի հետևում և որոշ ժամանակ չի երևում, իսկ որոշ ժամանակ անց հայտնվում է Լուսնի մյուս կողմում:

Այդ ժամանակ առավել ակնհայտ են մոլորակների շարժումները, և մարդիկ հնագույն ժամանակներից նկատել են երկնային այս իրադարձությունները և հետևել դրանց: Այս լուսնային ծածկումը տեսանելի կլինի Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։ 2015թ. Լուսինը 12 անգամ կծածկի Ուրան մոլորակը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---