Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը՝ Երիտասարդների աշխարհի չեմպիոն10 հունիսի 2015 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանի Վրոցլավ քաղաքում հունիսի 4-13-ը ընթանում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որտեղՀայաստանը ներկայացնում են 3 ծանրորդ՝ Անդրանիկ Կարապետյանը (77 կգ), Նորայր Ավետիսյանն (85 կգ) ու Սիմոն Մարտիրոսյանը (գերծանր): Հունիսի 9-ին պայքարի է դուրս եկել Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը, որըոսկե մեդալ է նվաճել: Մարզիկը փոքր ոսկու է արժանացել պոկում վարժությունում 155 կգ արդյունքով, հրում վարժությունում էլ 180 կգ է բարձրացրել և փոքր արծաթ նվաճել: Այդ վարժությունում լավագույնը եղել է 19-ամյա իրանցի Ալի Միրին, իսկ բրոնզը ստացել է ռումինացի 18-ամյա Իլիե Ստոյանը: Նորայր Ավետիսյանը կպայքարի այսօր՝ հունիսի 10-ին, իսկ Սիմոն Մարտիրոսյանը՝ հունիսի 13-ին: 19-ամյա Անդրանիկ Կարապետյանը ապրիլին Թբիլիսիում մեծահասակների Եվրոպայի առաջնությունում բրոնզե էր նվաճել: Նա նաև 2012-ի պատանիների աշխարհի չեմպիոնն է, նրան են պատկանում նաև պոկում վարժության (151 կգ) ու երկամարտի (331 կգ) աշխարհի պատանեկան ռեկորդները, որոնք մարզիկը սահմանել է Կոշիցեում աշխարհի պատանեկան առաջնության ժամանակ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռիի աղետի գոտում Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները ԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 անձ ձերբակալվել է ՔԿ–ն նշել է, որ նրանք բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը |