ՌԴ նախաձեռնությամբ կստեղծվի Մերձավոր Արևելքի քրիստոնյաների պաշտպանության առաքելություն

ՌԴ նախաձեռնությամբ կստեղծվի Մերձավոր Արևելքի քրիստոնյաների պաշտպանության առաքելություն

PanARMENIAN.Net - Մերձավոր Արևելքի քրիստոնյաների պաշտպանության առաքելություն կստեղծվի Լիբանանում, Սիրիայում և Պաղեստինում: Նման հայտարարություն է արել Սոչիում Ռուսաստանի քրիստոնյա երիտասարդների երրորդ համաժողովի կազմկոմիտեի նախագահ Ալեքսեյ Չերկեզովը:

Ռուսաստանի քրիստոնյա երիտասարդների երրորդ համաժողովն անցել է Ռուս ուղղափառ եկեղեցու, Պաղեստինի կայսերական ուղղափառ ընկերակցության, այլ հասարակական և բարեգործական կազմակերպությունների աջակցությամբ: Համաժողովի աշխատանքներին մասնակցել է մոտ 300 պատվիրակ Մոսկվայից, Ռոստովի մարզից, Կրասնոդարի երկրամասից, Ստավրոպոլից, Հյուսիսային Օսեթիայից, ինչպես նաև Հայաստանից, Վրաստանից, Լիբանանից, Սիրիայից, Հունաստանից և Կիպրոսից:

Միջազգային կազմակերպությունը կկոչվի «Քրիստոնյա աշխարհ»: Նրա նպատակն է լինելու ՌԴ և մյուս երկրների քաղաքացիական հասարակության ինստիտուտների ակտիվացումը միջազգային իրավունքի նորմերի պահպանման, սոցիալական ծառայության և կրոնական երկխոսության ոլորտներում:

Նախաձեռնությանը ջերմ հավանություն տվեցին Սիրիայի և Լիբանանի պատվիրակոները, որոնք ներկա էին համաժաղովին:

«Մենք շատ ուրախ ենք,-հայտարարեց սիրիացի պատվիրակ Կարին Հասսանը:-Մեր երկրում շատ են քրիստոնյաները, մենք անպայման կաջակցենք առաքելությանը: Սիրիան միշտ լավ հարաբերություններ է ունեցել Ռուսաստանի հետ, հուսով ենք, որ դրանք կամրապնդվեն և կզարգանան»:

Ավելի վաղ Լիբանանի «Ալ Մարադա» երիտասարդական շարժման ներկայացուցիչ Շադի Դահլան նույն համաժողովում հայտարարեց, որ Լիբանանն ակնկալում է, որ Ռուսաստանը կվերադառնա Մերձավոր Արևելք, ինչն անհրաժեշտ է իրավիճակը տարածաշրջանում կայունացնելու և ուժերը հավասարակշռելու համար, հայտնում է Ինտերֆաքս-Կրոնը:

Հիմնական սպառնալիքը Մերձավոր Արևելքի քրիստոնյաների համար բխում է ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպությունից:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

Իսլամիստների դեմ միջազգային կոալիցիան գլխավորող ԱՄՆ-ն ռմբակոծում է Իրաքի տարածքում գտնվող ԻՊ դիրքերը օգոստոսի կեսից, իսկ առաջին հարվածները Սիրիայի տարածքին հասցվեցին սեպտեմբերի 23-ին: Սեպտեմբերի 26-ին Պենտագոնը հանդես եկավ Իրաքում ու Սիրիայում ցամաքային գործողություն սկսելու օգտին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---