Նիդերլանդներում չեն հետևի Բաքվի օրինակին. Երկիրը հրաժարվել է ընդունել 2019-ի Եվրոպական խաղերը

Նիդերլանդներում չեն հետևի Բաքվի օրինակին. Երկիրը հրաժարվել է ընդունել 2019-ի Եվրոպական խաղերը

PanARMENIAN.Net - Նիդերլանդները հրաժարվել են ընդունել երկրորդ Եվրոպական խաղերը, որ պետք է կայանան 2019-ին: Այդ մասին ասվում է Նիդերլանդների Ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքում:

2019-ի Եվրախաղերը Նիդերլանդներում անցկացնելու որոշումն ընդունվել էր մայիսի 16-ին Եվրոպական օլիմպիական կոմիտեի Արտահերթ գլխավոր վեհաժողովի նիստում:

Առաջին Եվրոպական խաղերը կանցնեն 2015-ին Բաքվում`բացումը հունիսի 12-ին է: Ինչպես հայտնի է, մասնակցում են նաև հայ մարզիկները:

Եվրոպական օլիմպիական խաղեր անցկացնելու մասին որոշումը կայացվել էր Հռոմում՝ ԵՕԿ գլխավոր վեհաժողովի ժամանակ: 2015-ին Ադրբեջանում անցկացվող խաղերն առաջինն են: Բաքուն այդ հնարավորությունը ստացել էր որպես հայտ ներկայացրած միակ քաղաք: Բաքուն «նոր Օլիմպիական խաղերի» մայրաքաղաք է ընտրվել փակ քվեարկությամբ: Ներկա էին նաև Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները, որոնք հրաժարվել էին մասնակցել քվեարկությանը:

Ավելի վաղ Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն ասել էր, որ ընդհանուր առմամբ խաղերին Հայաստանից մոտ 25 մարզիկ կմասնակցի: ՀԱՕԿ-ը նաև հաստատել էր նախապես հայտարարված 6 սպորտաձի ներկայացուցիչներն մասնակցության մասին տեղեկությունը:

Հունիսի 10-ին Բաքու կմեկնի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար, Բաքվի Եվրոպական խաղերին հայաստանյան պատվիրակության ղեկավար, խաղերի բացման արարողությանը Հայաստանի դրոշակակիր Հրաչյա Ռոստոմյանը:

Մինչդեռ Եվրախորհրդարանի պատգամավորները Ադրբեջանին կոչ են անում հունիսի 12-ին Բաքվում մեկնարկող Եվրոպական խաղերին ընդառաջ ազատ արձակել բանտարկված իրավապաշտպաններին, լրագրողներին, ընդդիմության ներկայացուցիչներին, ակտիվիստներին, որոնք շատերի կարծիքով քաղբանտարկյալ են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---