Ինչպիսի՞ն է լինելու Առևտրի համաշխարհային կենտրոնի երկրորդ աշտարակը. Նախագիծը ներկայացվել է

Ինչպիսի՞ն է լինելու Առևտրի համաշխարհային կենտրոնի երկրորդ աշտարակը. Նախագիծը ներկայացվել է

PanARMENIAN.Net - 2000-ականների կեսերին Մանհեթենում մեկնարկեց սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ փլուզված Առևտրի համաշխարհային կենտրոնի շրջակայքի վերականգնման նախագիծը: Հարթակում նախատեսվում է կառուցել 6 երկնաքեր, թանգարան և տրանսպորտային հանգույց: Bjarke Ingels Group ճարտարապետական բյուրոն ներկայացրել է Առևտրի համաշխարհային կենտրոնի երկրորդ աշտարակի նախագիծը:

80 յարուսից բաղկացած երկնաքերը կունենա 408 մ բարձրություն: Այն բարձրությամբ երրորդը կլինի Մանհեթենում 541-մետրանոց One World Trade Center-ից և 432 Park Avenue-ից հետո, որի բարձրությունը 426 մ է: Շենքը բաղկացած է 7 բլոկից, որոնք առանձին շինություններ են համարվում:

Երկնաքերի բաց հարկերում այգիներ կհիմնեն: Դրանք աչքի կընկնեն իրենց կլիմայով: Օրինակ, կլինեն այգիներ տրոպիկական և արկտիկական բույսերով: Տարբեր հարկերը կմիանան աստիճաններով, որպեսզի տարբեր յարուսների մարդկանց ավելի հեշտ լինի շփվել:

Շենքի առաջին նախագիծը ներկայացրել էր Foster + Partners բյուրոն: Սակայն վարձակալների կազմում փոփոխությունների պատճառով հայեցակարգը փոխվեց: Foster + Partners-ը փոխարինվեց BIG-ով, որն աշխատում էր Gotham նախագծի վրա 6 ամիս: Նոր հայեցակարգում հաշվի է առնվել ահաբեկչության փաստը և շրջանում գործարար կյանքը վերականգնելու անհրաժեշտությունը: Բացի այդ, հին շենքը ստեղծված էր բանկային ընկերությունների համար, իսկ նորը` մեդիաների համար է:

Բլոկերից յուրաքանչյուրը կհատկացվի մեկ վարձակալի: Երկու ստորին հարկերը կզբաղեցնեն 21st Century Fox և News Corp ընկերությունները: 21st Century Fox-ի օպերացիոն տնօրեն Ջեյմս Մերդոկը BIG-ի հետ բանակցություններում ասել է, որ ցանկանում է ոչ թե «աշտարակ» տեսնել, այլ տարածք, որևտեղ մարդիկ կկարողանան հանդիպել և միասին աշխատել»: Երկու ընկերությունները մտադիր են նոր շենք տեղափոխվել 2020-ին: Մյուս վարձակալները դեն հայտնի չեն: Երկրորդ աշտարակի կառուցումը կավարտվի 2018-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---