Փորձագետ. Թբիլիսիում ջրհեղեղի պատճառ դարձած ցիկլոնը Հայաստան չի ներթափանցի

Փորձագետ. Թբիլիսիում ջրհեղեղի պատճառ դարձած ցիկլոնը Հայաստան չի ներթափանցի

PanARMENIAN.Net - Թբիլիսիում ջրհեղեղի և սողանքների հանգեցրած ցիկլոնն արդեն կորցրել է իր ուժգնությունը և նրա ներթափանցումը Հայաստանի տարածք գրեթե բացառվում է: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևութաբանական ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, կարկուտ, սակայն ոչ մի անոմալ շեղում չի կանխատեսվում, գրում է «Նովոստի–Արմենիա»-ն:

«Եղանակը մինչև ամսվա վերջ էապես չի փոխվի, օդի ջերմաստիճանը սպասվում է կլիմայական նորմայի սահմաններում», – նշել է է Սուրենյանը։

Հունիսի 15-ը Վրաստանում սգո օր է հայտարարված: Հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևները հեղեղեցին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները։ Տարերքի պատճառով ջրասույզ եղան անցումները, նկուղները, ջրով լցվեցին տների առաջին հարկերը, վնասվել են ճանապարհները, ենթակառուցվածքները։ Հեղեղումների հետևանքով 14 մարդ է զոհվել, 30-ը՝ տուժել, անհետ կորած է համարվում ավելի քան 20 մարդ: Զզոհերի թվում երկու հայ կին կա՝ Եղիազարովա քույրերը: Ավերված կենդանաբանական այգուց գիշատիչներ էի նփախել` գայլեր, վագրեր, արջեր, այգու տարածքն ամբողջողովին ավերված է:

Հունիսի 14-ին Թբիլիսի են ուղևորվել Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցներից չորսը՝ Թբիլիսիի կենդանաբանական այգու գործընկերներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով։ Օգնության խմբի ուղևորության ծախսերը հանձն է առել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։ ՀՀ վարչապետը հանձնարարել է ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանին շարունակել գործակցությունը Վրաստանի իր գործընկերոջ հետ` ըստ անհրաժեշտության համապատասխան աջակցությունը վրացական կողմին ցուցաբերելու համար:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին` Թբիլիսիում հունիսի լույս 14-ի գիշերը հեղեղումների հետևանքով մարդկային զոհերի, անհետ կորածների և ավերածությունների կապակցությամբ: ՀՀ Ազգային ժողովը երկուշաբթի նիստի ժամանակ մեկ րոպե լռությամբ հարգել է զոհվածների հիշատակը:

Կարդացեք նաև՝ Վրաստանում սգո օր է. ՀՀ-ն իր աջակցությունն է առաջարկել, զոհերի թվում նաև հայեր կան

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---