ԱԺ-ն կողմ է Ղրղզստանի անդամակցմանը ԵՏՄ-ին. Պայմանագրի նախագծերին կողմ է քվեարկել 89, դեմ՝ 4 պատգամավոր

ԱԺ-ն կողմ է Ղրղզստանի անդամակցմանը ԵՏՄ-ին. Պայմանագրի նախագծերին կողմ է քվեարկել 89, դեմ՝ 4 պատգամավոր

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովը հունիսի 16-ի արտահերթ նիստում ներկայացրել է Ղրղզստանի Հանրապետության՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագրի երեք նախագիծը: Կողմ է քվեարկեց 89, դեմ՝ 4 պատգամավոր, ձեռնպահ չկար, գրում է Panorama.am-ը:

Այսպիսով, վավերացվել է ՀՀ նախագահի կողմից ներկայացված երեք պայմանագիրը, մասնավորապես, 2015-ի մայիսի 8-ին Մոսկվայում ստորագրված Ղրղզստանի Հանրապետության՝ «ԵՏՄ մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ Ղրղզստանի Հանրապետության կողմից «ԵՏՄ մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրի, ԵՏՄ իրավունքի մաս կազմող առաձին միջազգային պայմանագրերի և ԵՏՄ մարմինների ակտերի կիրառման պայմանների և անցումային դրույթների մասին» արձանագրությունը:

2014-ի դեկտեմբերի 23-ին ԵՏՄ անդամ ՌԴ, Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի ղեկավարները ստորագրեցին ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու մասին պայմանագիրը: 2015-ի մայիսի 20-ին Ղրղզստանի խորհրդարանն ընդունեց ԵՏՄ-ին անդամակցության միջազգային պայմանագրերի վավերացման մասին օրինագիծը: Կողմ քվեարկեց 96 պատգամավոր, դեմ` 2-ը: Փաստացի անդամակցումը տեղի կունենա միավորման բոլոր անդամների կողմից վավերացման գործողությունների ավարտից հետո:

ՀՀ Կառավարությունը հունիսի 4-ի նիստում հավանություն է տվել ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու վերաբերյալ արձանագրությանը:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքել է 2014-ի հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձել 2015-ի հունվարի 2-ին:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---