Թուրքիան մտահոգված է քրդերի հաջողություններով Սիրիայում. «Էթնիկ զտումների» նշաններ են տեսնում

Թուրքիան մտահոգված է քրդերի հաջողություններով Սիրիայում. «Էթնիկ զտումների» նշաններ են տեսնում

PanARMENIAN.Net - Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչը հունիսի 16-ին հայտարարել է, թե «էթնիկ զտումների նշաններ է տեսնում Սիրիայի հյուսիսում ինչպես քուրդ աշխարհազորայինների, այնպես էլ «Իսլամական պետության» գործողություններում»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ քուրդ աշխարհազորայինների ջոկատները, որոնք Սիրիայում պայքարում են ԻՊ գրոհայինների դեմ, գրավել են Թել Աբիադ քաղաքը երկրի հյուսիսում: Աշխարհազորայիններին հաջողվել է գրավել Թել Աբիադ-Ռաքքա մայրուղին Թուրքիայի սահմանի մոտ, որը ռազմավարական նշանակություն ունի: Բախումների հետևանքով ավելի քան 13 հազար մարդ ստիպված է եղել լքել տներն ու ապաստան գտնել Թուրքիայում:

Ըստ Al Mayadeen հեռուստաալիքի, քուրդ աշխարհազորայինները նաև գրավել են սահմանամերձ տերմինալը Սիրիայի տարածքում` փախուստի մատնելով ԻՊ գրոհայիններին: Թել Աբիադը ռազմավարական նշանակություն ունի երկու կողմերի համար: Քրդերը, վերահսկելով քաղաքը, կարող են միավորել ուժերը Սիրիայում և Իրաքում: Թել Աբիադի անկումով ԻՊ ռազմավարական հենակետ Ռաքքան կտրվում է մատակարարման ուղիներից:

«Մենք որոշ նշաններ ենք տեսնում, որոնք վկայում են էթնիկ զտումների մասին»,-մեջբերում է «Ռոյթերս» գործակալությունն Առինչի խոսքերը: Նա հավելել է, որ Թուրքիայի իշխանությունները նաև կասկածում են, որ «կռվող կողմերի գործողություններն ուղղված են «նոր տարրերի ներմուծմանը» հակամարտություն, ինչպես նաև միտված են շրջանների միավորմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործկալությունը:

Այսօր քրդերը երկու շրջան են վերահսկում Սիրիայի հյուսիսում: Թել Աբիադի գրավումը նշանակում է, որ այժմ քուրդ աշխարհազորայինների հսկողության տակ է գտնվում թուրք-սիրիական սահմանի 400-կիլոմետրանոց հատվածը: Հենց այդ հատվածով են երկրի տարածք անցնում ԻՊ շարքերը համալրել ցանկացող օտարերկրացիները, հայտնում է գործակալութունը:

Ըստ գործկալության, Թուրքիան մտահոգված է քրդերի վերջին հաջողություններով Սիրիայում և մտավախություն ունի, որ դա կարող է անջատողական տրամադրություններ հրահրել թուրքաբնակ քրդերի շրջանում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողնը արդեն դեմ է արտահայտվել արաբների ու թուրքմենների բռնի տեղահանությանը, որն, ըստ նրա, տեղի է ունոցել քրդերի կողմից մի շարք տարածքներ գրավելու արդյունքում:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

Իսլամիստների դեմ միջազգային կոալիցիան գլխավորող ԱՄՆ-ն ռմբակոծում է Իրաքի տարածքում գտնվող ԻՊ դիրքերը օգոստոսի կեսից, իսկ առաջին հարվածները Սիրիայի տարածքին հասցվեցին սեպտեմբերի 23-ին: Սեպտեմբերի 26-ին Պենտագոնը հանդես եկավ Իրաքում ու Սիրիայում ցամաքային գործողություն սկսելու օգտին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---