Մահացել է Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը![]() 17 հունիսի 2015 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելը մահացել է Անկարայի հիվանդանոցում 91 տարեկան հասակում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը Անատոլիական գործակալության վրա հղումով: Քաղաքական գործիչն արդեն մոտ մեկ ամիս է հիվանդանոցում էր, որտեղ շնչուղիների բորբոքման հետ կապված բուժում էր անցնում: Հուլիսի 16-ին նրա վիճակը կտրուկ վատթարացավ, նա վախճանվեց տեղի ժամանակով ժամը 02:45-ին: Սուլեյման Դեմիրելը 5 անգամ Թուրքիայի վարչապետ է նշանակվել 1965-1993 թթ.: Իսկ 1993-2000 թ. զբաղեցրել է նախագահի պաշտոնը: Դեմիրելի օրոք ակտիվ զարգացում ստացան ռազմական և ռամատեխնիկական կապերը Ռուսաստանի հետ: Դրանք նոր խթան ստացան 1992 թ. մայիսի 25-ին Մոսկվա կատարած նրա այցից հետո, երբ համաձայնություն ձեռք բերվեց ՌԴ կողմից Թուրքիային մոտ 300 մլն դոլարի զենք ու ռազմատեխնիկա վաճառելու մասին: 1993 թվականից Թուրքիայի հետ պայմանագիր կնքվեց ավելի քան 250 մլն դոլարի զենքի ու սպառազինության առաքումների մասին: Ինչպես նշում են թուրք մեկնաբանները, Դեմիրելը մեծ հեղինակություն էր վայելում երկրում: Նա հայտնի է տնտեսական բարեփոխումներով, որոնք թույլ տվեցին Թուրքիայի ինդուստրիալիզացիայի ուղին բռնել: Շատերը Թուրքիայում նրան «փրկիչ հայր են» համարում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |