Հոլանդիա. Երեք էթնիկ թուրքեր դուրս են թողնվել կուսակցական ցուցակներից Հայոց ցեղասպանության ժխտման համար29 սեպտեմբերի 2006 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Հոլանդիայի խորհրդարանի երեք թեկնածուներ, որոնք ծագումով թուրքեր են, դուրս են թողնվել կուսակցական ցուցակներից Հայոց ցեղասպանության ժխտման համար, հանդես են եկել իրենց կուսակցությունների հրապարակային քննադատությամբ: Ինչպես գրում է թուրքական «Հյուրիեթ» թերթը, ելույթ ունենալով մամլո ասուլիսի ժամանակ, Օսման Ելմաչին, որը թեկնածու էր Քրիստոնյա դեմոկրատական կուսակցությունից, հայտարարել է, թե «սա սեւ օր է Հոլանդիայի համար, որն ոչ ժողովրդավարական կեցվածք է ընդունել, ժխտելով սեփական կարծիք ունենալու իրավունքը»: «Մենք գտնում ենք, որ դա պատմաբանների գործն է, ես նույնպես ցանկանում եմ իմանալ, թե ինչ է եղել 100 տարի առաջ: Կուսակցությունները սխալ են գործել եւ մենք կշարունակենք մեր պայքարը»,-նշել է մեկ այլ թեկնածու Սաիդ Ելմաչին: Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունից մեկ այլ թեկնածու Այան Տոնչան ընդգծել է, որ չի կարծում, թե կուսակցության 99 տոկոսը հասկանում է այդ հարցը: «Մենք պետք է կամ հավանություն տանք կուսակցության պաշտոնական գծին, կամ առանձնանանք»,-ասել է նա: Հիշեցնենք, որ ավելի վաղ եւս մեկ թուրք թեկնածու` Էրդին Սաքանը հեռացվել էր Հոլանդիայի Սոցիալ-ժողովրդավարական կուսակցության ցուցակներից Հայոց ցեղասպանության ժխտման համար: Խորհրդարանական ընտրությունները Նիդերլանդներում կկայանան նոյեմբերի 22-ին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |