Խրիստենկո. ԵՄ-ն ԵՏՄ երկրների խոշորագույն գործընկերն է և Միությունը չի կարող հրաժարվել այդ հարաբերություններից

Խրիստենկո. ԵՄ-ն ԵՏՄ երկրների խոշորագույն գործընկերն է և Միությունը չի կարող հրաժարվել այդ հարաբերություններից

PanARMENIAN.Net - Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում տեղի է ունեցել «ԵՏՄ-ն գլոբալ աշխարհում» պանելային նստաշրջանը, որտեղ որպես համակարգող հանդես էլ գալիս ԵՏՀ կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն:

Բացելով բանավեճը` Խրիստենկոն ներկայացրել է համաշխարհային տնտեսության զարգացման միտումների իր տեսլականը: «Գլոբալիզացիայի ճգնաժամը խթանել է ռեգիոնալիզացման գործընթացների արագացումը: Ես վստահ եմ, որ աշխարհի ապագա պատկերը կձևավորվի տարածաշրջանային ինտեգրացիոն խմբավորումների փոխգործակցությամբ, ընդ որում կազմակերպված լինելով տարբեր հիմքերի վրա: Պարտադիր չէ տարածքային հատկանիշով, ինչպես ԵՏՄ-ն: Այլ նաև, օրինակ, ինչպես ԲՐԻԿՍ-ը: Իսկ այդպիսով ձևավորվող նոր գլոբալ ճարտարապետության արդյունավետությունը կախված կլինի այդ խմբավորումների ներքին արդյունավետությունից և փոխգործակցությունից:

Նշելով աշխարհում ընթացող փոփոխությունների օբյեկտիվ բնույթը, որոնք կապված են, առաջին հերթին, տնտեսական աճի գլոբալ վերաբաշխման հետ, ԵՏՀ Կոլեգիայի նախագահը կարևորել է ասիական գործընկերների դերը ԵՏՄ համար: Նա նշել է, որ «գործակցության արևելյան ուղղությունը չափազանց կարևոր կլինի» և հավելել է, որ «Միությունը փոխգործակցության ձևաչափեր է ստեղծում Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հեռանկարային գործընկերների հետ»:

«Բոլորովին վերջերս աննախադեպ փաստաթուղթ ստորագրվեց ԵՏՄ և Վիետնամի միջև առևտրի ազատ գոտու մասին, որը նոր հնարավորություններ է ստեղծում հարավարևելյան Ասիայի շուկայում, իսկ Վիետնամի համար` ԵՏՄ շուկայում»,-ասել է Խրիստենկոն:

Միևնույն ժամանակ նա հավելել է, որ, խոսելով արևելյան ուղղության մասին Միության համատեքստում, նա նկատի ունի ոչ միայն Ասիան, այլ նաև Խաղաղօվկիանոսյան ավազանը, և ավելի լայն` Լատինական Ամերիկայի երկրները: Նա ընդգծել է, որ Եվրամիությունը ԵՏՄ ավանդական և խոշորագույն առևտրատնտեսական գործընկերն է` անվանելով ԵՄ-ն «ԵՏՄ հետ առևտրում բաժնետոմսերի հսկիչ քանակի բաժնետեր»: Ուստի, ըստ նրա, նույնիսկ այսօրվա իրողություններում Միությունը հնարավոր չի համարում հրաժարվել իր երկարաժամկետ հարաբերություններից:

Նստաշրջանին մասնակցել են ԵՏՄ անդամ երկրների ներկայացուցիչներ, մասնավորապես, Բելառուսի էկոնոմիկայի փոխնախարար Անտոն Կուդասովը, ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչովը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը: ԵՏՀ դիրքորոշումը ներկայացնում էր նաև ԵՏՀ Կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան:

Ավելի վաղ Իտալիայի ԱԳ նախկին նախարար Ֆրանկո Ֆրատտինին հայտարարեց, որ Եվրոպայի շահերից է բխում ԵՄ և ԵՏՄ մերձեցման մասին բանակցությունների վերագործարկումը:

«Ժամանակն է վերագործարկել Եվրամիության և ԵՏՄ միջև բանակցային ձևաչափը»,-ասել է Ֆրատինին բանաձևի ժամանակ, որի կազմակերպմանը աջակցել էին «Ռոսիա-24» հեռուստաալիքը և «Վալդայ» ակումբը: Ըստ նրա, չի կարելի ժխտել տնտեսական կապը ԵՏՄ և ընդհանուր եվրոպական շուկայի միջև: Նա հավելել է, որ ինտեգրացիոն գործընթացները և այլ նախաձեռնություններն, օրինակ, »Մետաքսի ճանապարհը» պետք է լրացնեն իրար: «Ես այստեղ հակասություն չեմ տեսնում: Ճիշտն ասած, եվրոպական ինտեգրումը, իսկ ես շատ եվրոպամետ եմ, պետք է զարգանա, բայց ոչ մեկուսի: Դա չի բխում Եվրոպայի շահերից: Մեր շահերից է բխում, որ որքան հնարավոր է շատ լինի փոխգործակցությունը, ոչ թե տարանջատումը»,-ասել է նա:

Photo: Fedpress.ru
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---