WikiLeaks. ԱՄՆ հատուկ ծառայությունները 10 տարի շարունակ լրտեսել են Ֆրանսիայի նախագահներին24 հունիսի 2015 - 11:31 AMT PanARMENIAN.Net - WikiLeaks կայքը սկսել է հրապարակել ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության փաստաթղթերը, որոնք վերաբերում են ֆրանսիացի պաշտոնյաների գաղտնալսումներին, ասվում է WikiLeaks-ի մամուլի հաղորդագրության մեջ: Հրապարակվող փաստաթղթերը վերաբերում են վերջին 10 տարիներին: Պարզվել է, որ ամերիկացիները լրտեսել են Ֆրանսիայի նախագահներ Ժակ Շիրակին (1995-2007), Նիկոլյա Սարկոզիին (2007-2012), ինչպես նաև գործող նախագահ Ֆրանսուա Օլանդին, որը ստանձնել է պաշտոնը 2012-ին: Բացի այդ, լրտեսել են Ելիսեյան պալատի պաշտոնյաներին, նախարարներին և ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանին, հայտնում է Lenta.ru-ն: Փաստաթղթերում ներկայացված են գաղտնալսված խոսակցությունների ռեզյումեները: Ֆրանսիայի ղեկավարությանը հետաքրքրել են համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, հունական պարտքային ճգնաժամը, Եվրամիության ղեկավարությունն ու ապագան, Օլանդի վարչակազմի ու Անգելա Մերկելի գլխավորած ԳԴՀ կառավարության հարաբերությունները, Փարիզի մասնակցությունը Պաղեստինի հակամարտությանը և վեճը Ֆրանսիայի ու ԱՄՆ կառավարությունների միջև Ֆրանսիայի հանդեպ ԱՄՆ լրտեսության վերաբերյալ: WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարեց. «Ֆրանսիայի ժողովուրդը իրավունք ունի իմանալու, որ իր ընտրած կառավարությունը ոչ բարյացակամ լրտեսության օբյեկտ է հանդիսանում ենթադրյալ դաշնակցի կողմից»: Ասանժը գոհունակություն է հայտնել առ այն, որ կայքն աշխատում է առաջատար ֆրանսիական Liberation և Mediapart պարբերականների հետ, պատմելու համար ֆրանսիացիներին այդ պատմությունը: «Առաջիկայում ընթերցողներին ավելի ակտուալ և կարևոր բացահայտումներ են սպսում»,-խոստացել է նա: 2013-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ ԱԱԳ և ԿՀՎ-ն աշխատում են Գերմանիայի տարածքում և գաղտնալսում են այդ թվում նաև Անգելա Մերկելի հեռախոսազրույցները: Գաղտնալսման փաստի մասին 2013-ին հայտնեց ԱԱԳ և ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնուոդենը: 2014-ի մարտին Բունդեսթագը որոշում կայացրեց Գերմանիայի տարածքում ԱԱԳ գործունեության հետաքննության մասին: 2014-ամռանը Գերմանիայի դատախազությունը հայտնեց BND աշխատակցի ձերբակալության մասին օտարերկրյա պետության օգտին լրտեսության կասկածանքով: Գործակալությունը, հատուկ ծառայություններում ու քաղաքական շրջանակներում աղբյուրների վրա հղումով, հայտնեց, որ գործակալը փողի դիմաց ԱՄՆ-ի կապավորին էր փոխանցել Բունդեսթագի հանձնաժողովի գործունեության մասին տեղեկատվությունն ու փաստաթղթերը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ գործակցությունը Բեռլինի ու Վաշինգտոնի միջև կասկածի տակ կդրվի, եթե ԱՄՆ օգտին լրտեսող կրկնակի գործակալի մասին տեղեկատվությունը հաստատվի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |