Հունգարիան կասեցնում է փախստականների մասին ԵՄ կանոնակարգը. ԵՀ-ն բացատրություն է պահանջում

Հունգարիան կասեցնում է փախստականների մասին ԵՄ կանոնակարգը. ԵՀ-ն բացատրություն է պահանջում

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովը բացատրություն է պահանջել Հունգարիայից փախստականների և ապօրինի միգրանտների մասին ԵՄ կանոնակարգի գործողությունն անժամկետ դադարեցնելու մասին որոշման վերաբերյալ: Ավելի վաղ Հունգարիայի կառավարության ներկայացուցիչը հայտնեց, որ Բուդապեշտը կասեցնում է այսպես կոչված «Դուբլին III»-ի արձանագրության կատարումը, որը թույլ է տալիս Եվրամիության երկրներին արտաքսել ապօրինի ներգաղթյալին միության այն պետություն, ուր նա սկզբից է մուտք գործել: Ասվում է, որ կասեցման պատճառները «տեխնիկական են»:

«Քանի որ «Դուբլինի» կանոնները չեն նախատեսում ներգաղթյալների ընդունման կասեցում, Հանձնաժողովը խնդրել է Հունգարիային անհապաղ պազարաբենլ տեխնիկական մերժման բնույթն ու ծավալները, ինչպես նաև այն միջոցները, որոնք ձեռնարկվել են իրավիճակը շտկելու համար»,-հայտարարել է ԵՀ ներկայացուցիչը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Վերջին շրջանում Հունգարիայի հանդեպ Դուբլինի կանոնակարգի դրույթներից առավել հաճախ օգտվում էին ԳԴՀ-ն ու Ավստրիան, նշում է «Ֆրանս Պրես» գործակալությունը: Միայն այս տարի Հունգարիա է ժամանել մոտ 60 հազար ապօրինի ներգաղթյալ, առավելապես` Սերբիայից:

Ավելի վաղ Հունգարիայի իշխանությունները հայտարարեցին, որ մտադիր են պատ կառուցել Սերբիայի հետ սահմանին` կասեցնելու համար ապօրինի միգրանտների հոսքը: Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ կառավարությունը հանձնարարել է ՆԳՆ-ին նախապատրաստվել 4-մետրանոց պատի կառուցմանը Սերբիայի հետ 175-կիլոմետրանոց սահմանին:

Նա նշել է, որ ներգաղթն ամենալուրջ խնդիրներից է, որին բախվում է Եվրամիությունը: «ԵՄ-ում փորձում են լուծել խնդիրը, սակայն Հունգարիան այլևս չի կարող իրեն թույլ տալ սպասել»,-ասել է նախարարը:

Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ «զարմացած է և շոկի մեջ» Հունգարիայի պլաններից: «Մենք կքննարկենք այդ որոշումը հունգարացի գործընկերների հետ»,-ասել է Վուչիչը սերբական հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Եվրահանձնաժողովը չի ողջունում պատի կառուցումը և կոչ է անում այլընտրանքային միջոցների դիմել, հայտարարել է ԵՀ միգրացիայի և ներքին քաղաքականության գծով ներկայացուցիչ Նատաշա Բերտոն: «Անդամ երկրները պատասխանատու են սահմանային հսկողության համար: Իրենք պետք է որոշեն, թե ինչ միջոցներ ձեռնարկեն, այնուամենայնիվ, ցանկացած միջոց, այդ թվում ուղղված ներգաղթյալների հոսքի նվազեցմանը, պետք է համապատասխանի ԵՄ կանոններին և միջազգային պարտավորություններին` ներառյալ ներգաղթյալների իրավունքների պահպանումը»,-ասել է Բերտոն:

«ԵՀ-ն հավանություն չի տալիս պատերի կառուցմանը և կոչ է անում այլընտրանքային միջոցների: Վերջերս մենք քանդեցին Եվրոպայում առկա պատերը, և չպետք է նորը կառուցենք»,-ասել է նա:

2014-ի կեսից Հունգարիան կտրուկ նվազեցրել է ներգաղթյալների և փախստականների քանակը, որոնք հիմնականում երկիր են գալիս հարավից` Սերբիայի հետ սահմանից: Ըստ իշխանությունների, տարեսկզբից դրանց թիվն արդեն հասել է 54 հազարի: 2014-ին այդ ցուցանիշը 43 հազար էր, 2012-ին ` 2 150:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---