Alibaba-ն նոր առցանց բանկ է գործարկել

Alibaba-ն նոր առցանց բանկ է գործարկել

PanARMENIAN.Net - Alibaba Group չինական ինտերնետ հսկան, Ant Financial ընկերության հետ համատեղ նոր առցանց բանկ է գործարկել` MyBank: Ծառայության թիրախում ոչ թե հարուստներն են, այլ հասարակ մարդիկ, ավելի ճիշտ` վարկերը, որ հատկացվում են նորարարական ֆինանսական լուծումների համար մասնավոր անձանց քաղաքներում և գյուղերում, ինչպես նաև փոքր և միկրոձեռնարկություններին:

MyBank-ում վարկի առավելագույն գումարը կկազմի մոտ 800 հազար դոլար, սակայն Alibaba-ն ավելի ցածր տոկոսներ է խոստանում, քան մրցակիցների մոտ: Քանի որ MyBank-ն աշխատում է «ամպային» տեխնոլոգիաների հիման վրա, դա նվազեցնում է գործողությունների արժեքը:

Ըստ փորձագետների, Alibaba-ն հաջողությամբ է օգտագործում նոր տրենդը, որն առաջարկում է «պիրինգային վարկերի» (P2P) ծառայություն, որը սպասարկում է փոքր փոխառությունները, որոնք սովորաբար անտեսվում են խոշոր բանկերի կողմից: Չինաստանում հիմա սթարթափերի ալիք է բարձրացել, որոնք նմանատիպ ծառայություններ են առաջարկում: Մասնավորապես, հայտնի տեխնոմշակող Xiaomi-ն աշխատում է նմանատիպ Jimubox նախագծի վրա:

MyBank-ի կապիտալիզացիան կազմում է մոտ 646 մլն ԱՄՆ դոլար, բանկում աշխատում է 300 մարդ, ֆիզիկական բաժանմունքներ բանկը չունի:

Alibaba Group-ը չինական հանրային ընկերություն է, որն աշխատում է առցանց առևտրի ոլորտում: Կենտրոնակայանը գտնվում է Խանչժոուում: Գործունեության հիմնական ձևերն են առևտրային գործողությունները ընկերությունների միջև B2B սխեմայով, մանրածախ առցանց առևտուրը: 2012-ին վաճառքի ծավալը Alibaba խմբի երկու պորտալներում կազմեց 1,1 տրլն յուան` 170 մլրդ դոլար: Ընկերությունը գործում է Չինաստանում և 2014 թ. սեպտեմբերի 19-ի դրությամբ շուկայական արժեքը կազմում է 231 մլրդ դոլար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---