Հակառակորդի հերթական սադրանքը սահմանին․ Պայմանագրային զինծառայող է զոհվել

Հակառակորդի հերթական սադրանքը սահմանին․ Պայմանագրային զինծառայող է զոհվել

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմը կրկին սադրում է լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանի: Հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային պայմանագրային Արման Մայիսի Եփրեմյանը, ծնված 1987-ին:

Հունիսի 26-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, հակառակորդն ակտիվ կրակ է բացել ՀՀ Նախիջևանյան սահմանի Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառելով նաև մեծ տրամաչափի զենքեր:

Հայկական կողմի պատասխան կրակից հետո հակառակորդը բազմաթիվ կորուստներ է կրել։

ՀՀ ՊՆ-ն նշում է՝ հակառակորդի ոտնձգություններն անպատասխան չեն մնա: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ այդ հենակետերի հատվածում վերջին մեկ տարում կրակահերթեր առհասարակ չէին եղել:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---