Candoco. Նոր բեմադրություն հայկական առաջին ներառական պարային խմբի կատարմամբ27 հունիսի 2015 - 21:23 AMT PanARMENIAN.Net - «Մի լքիր ինձ» պարային ներկայացման հաջողությունից հետո Candoco ներառական պարային խմբի մասնագետների աջակցությամբ Փոքր թատրոնում կբեմադրվի նոր ներկայացում Բրիտանական խորհրդի «Պար առանց սահմաններ» ծրագրի շրջանակում: Ներկայացման կազմում ներգրավված են Փոքր թատրոնի և ներառական պարային խմբի դերասանները: «Նոր ներկայացման թեման վերաբերում է մեր պատմության ամենացավալի դեպքերին և ներկայացնում է հայրենիք, տուն փնտրելու ու վերագտնելու գաղափարները» - PanARMENIAN.Net ին ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հանրային կապերի պատասխանատու Արևիկ Բադալյանը: 2014-ին հիմնվել է Հայաստանում առաջին ներառական թատերական և պարային խումբը` բաղկացած հաշմանդամություն ունեցող և չունեցող արվեստագետներից: Խումբը ստեղծվել է Միացյալ Թագավորության հանրահայտ Candoco պարային խմբի նմանությամբ և աջակցությամբ: 2014-ի հոկտեմբերին ՀայՖեստ փառատոնի շրջանակում տեղի ունեցավ պարախմբի առաջին` «Մի լքիր ինձ» պարային բեմադրության պրեմիերան: Ներկայացման բեմադրող ռեժիսորն է Ջեմայմա Հոադլին, գեղարվեստական խորհրդականն է Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը, Սթինա Նելսենը և Սեթա Ուայթը, փորձավարը` Թենի Մաթյանը: Հատուկ ներկայացման բեմադրման աշխատանքներին մասնակցելու և աջակցելու համար հունիսի 13-27-ը Հայաստանում են Միացյալ Թագավորության Candoco ներառական պարային խմբի գեղարվեստական ղեկավար Սթինա Նիլսենը և դերասան Ջեմայմա Հոադլին: «Պար` առանց սահմանների» ծրագրին աջակցում են Երևանում Բրիտանական դեսպանատունը, Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամը և Մշակույթի նախարարությունը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |