ՀԷՑ-ը կարո՞ղ է վաճառվել. «Ինտեր ՌԱՕ»-ն ժխտում է նման մտադրությունը

ՀԷՑ-ը կարո՞ղ է վաճառվել. «Ինտեր ՌԱՕ»-ն ժխտում է նման մտադրությունը

PanARMENIAN.Net - «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը չի հաստատել ԶԼՄ-ների տարածած այն հաղորդագրությունը, թե մտադիր է վաճառել իր ակտիվները Հայաստանում: Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանն է հայտնել ռուսական էներգահոլդինգի պաշտոնական ներկայացուցիչը:

«Մենք չենք հաստատում տեղեկությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը վաճառելու մասին»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ «Կոմերսանտը» ծավալուն հադված էր հրապարկել, որտեղ ասվում է, որ բողոքի ցույցերը Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառով և ՀՀ իշխանությունների խոստումը` ազգայնացնել «Հայատանի էլետրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը կարող են ստիպել ընկերության սեփականատեր «Ինտեր ՌԱՕ»-ին վաճառել այն: Ռուսական հոլդինգն արդեն բանակցել է հայազգի ռուսաստանցի գործարարների հետ, այդ թվում «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ: Սակայն նոր սեփականատեր գտնելը հեշտ չի լինի. սակագների անհավասարակշռությունը հանգեցրեց նրան, որ ՀԷՑ-ը մեծ պարտքեր է կուտակել, իսկ ցուցարարները պահանջում են, որպեզզի իշխանությունները չհատուցեն բյուջեից ընկերության վնասները, գրում է թերթը:

Արձագանքելով արդեն 10 օր շարունակվող ցույցերին` նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին հայտարարեց, որ ՀԷՑ-ը կարող է ազգայնացվել և հանձնվել հավատարմագրային կառավարման: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հստակեցրեց, որ պետությունը կարող է ձեռք բերել ՀԷՑ-ը մի քանի ամսից: Ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ն, որի պատկանում է ընկերությունը, այդ տեղեկությունները չի մեկնաբանում, գրում է թերթը:

Իրավիճակին ծանոթ պարբերականի աղբյուրը պնդում է, որ ՀԷՑ-ը ձեռք է բերելու ռուսաստնցի գործարար Սամվել Կարապետյանը, բանակցությունները սկսվել էին դեռ սակագների բարձրացումից առաջ: Կարապետյանի «Տաշիր» գրուպի ներկայացուցիչները Հայաստանում հերքում են այդ լուրերը: «Եթե վաճառքի մասին հայտարարություն լինի, արդեն ցանկացած ընկերություն կկարողանա, ուսումնասիրելով պայմանները, հասկանալ թե տնտեսապես որքանով է շահավետ գնել հսկայական պարտքեր ունեցող ընկերությունը»,-պարզաբանել են այնտեղ: Խմբի ռուսաստանյան գրասենյակում «տեղյակ չեն այս տեղեկատվությանը»: Սակայն մեկ այլ աղբյուր, որը ծանոթ է իրավիճակին Հայաստանի էներգետիկայի ոլորոտւմ, հաստատեց բանակցությունների փաստը ինչպես «Տաշիրի» սեփականատիրոջ, այնպես էլ «հայազգի այլ ռուսաստանցի գործարարների հետ»:

ՀԷՑ-ին են պատկանում 36 հազար կմ երկարությամբ ցանցերը` երկրի գրեթե ամբողջ ցանցային տնտեսությունը: Ընկերությունը 100 տոկսով պատկանում է ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ին: Էներգետիկ շուկա Հայաստանում չկա, գործում է միասնական գնորդի մոդելը, որի դեպքում ՀԷՑ-ը գնում է էլեկտրակայանների արտադրած ամբողջ էլէներգիան` սակագինը պետությունն է հաստատում: Այն 2014 թ. 157.3 միլիարդ դրամի շահույթ է ունեցել, իսկ վնասները կազմել են 10.7 միլիարդ դրամ:

Tashir Group-ը միավորում է տնտեսության տարբեր բնագավառներում գործող ավելի քան 200 ընկերություններ՝ 30 000-ից ավել աշխատակիցներով, զբաղվում է անշարժ գույքով` կառուցվել է մոտ 5 մլն քմ, հանդիսանում է «Սինեմա սթար» կինոթատրոնների ցանցի և «Կասկադ» էլեկտրահոլդինգի սեփականատերը: 2014-ին Forbes-ը գնահատել է ընկերության հասույթը 105,3 մլրդ ռուբլի, իսկ Սամվել Կարապետյանի կարողությունը 2015-ին կազմել է 4 մլրդ դոլար: Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն մասնակի բավարարեց էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը՝ սակագինն օգոստոսի 1-ից կբարձրանա ոչ թե 17, այլ 6,93 դրամով: ՀԾԿՀ դիմելով՝ ՀԷՑ-ը առաջարկում էր 1 կՎտժ սակագինն ավելացնել մոտ 17 դրամով:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հունիսի 19-ից նստացույց սկսեցին Երևանի կենտրոնում Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Հունիսի 23-ին՝ վաղ առավոտյան, ոստիկանությունն ուժի կիրառմամբ ցրել է հունիսի 22-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում սկսված և մոտ 10 ժամ տևած նստացույցը: Արդյունքում ոստիկանական բաժանմունքներ բերման էր ենթարկվել 237 անձ, որոնք բոլորն էլ արդեն ազատ են արձակվել և հարուցված քրգործով հանդես են գալիս որպես վկա: Մոտ 25 մարդ էլ դիմել էր բուժօգնության՝ ստացած վնասվածքների արդյունքում: Բողոքի ցույցը վերսկսվեց հունիսի 23-ի երեկոյան, երբ Ազատության հրապարակում հավաքվածները կրկին գնացին Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մնում են մինչև օրս:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ և Ռուսաստանի միջև տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ճիշտ կլիներ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկության՝ Հայաստանի բաշխիչ ցանցերի գործունեության մանրազնին աուդիտ անցկացնել փորձագիտական հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:

ՀԷՑ-ում սակագնի բարձրացման անհրաժեշտությունը հիմնավորում են 88 օրով Հայկական ատոմակայանի աշխատանքի դադարով, որի պատճառով էժան էլեկտրաէներգիան փոխարինվեց ավելի բարձր ինքնարժեք ունեցող գազով աշխատող ՋԷԿ-երի էլէներգիայով: Այդ ծավալները հաշվի չեն առնվել սակագնի հաշվարկման բալանսում, ընկերությունը ստիպված է եղել վարկեր վերցնել, որոնց տոկոսները, ըստ աղբյուրների տվյալների, կազմում են 8 մլրդ դրամ` 16,9 մլն դոլար: Այժմ ՀԷՑ-ի պարտքը արտադրողներին կազմում է մոտ 23 մլրդ դրամ` 48,6 մլն դոլար:

Ինչպես պարզաբանել է պարբերականի զրուցակիցներից մեկը, ՀՀ բյուջեից սակագնի բարձրացման փոխհատուցումը ժամանակավոր միջոց է, դա թույլ կտա ՀԷՑ-ին պահպանել ցանցերի աշխատունակությունը, սակայն թույլ չի տա զարգացնել էներգահամակարգը: Բացի այդ, ընկերության սակագնային հայտը հաշվի էր առնում պարտքերի մարումը մինչև տարեվերջ, այժմ դա կհաջողվի անել միայն 2016-ին:

Հայաստանում հենց ՀԷՑ-ն ու նրա ղեկավարությունն են ընկալվում որպես հակամարտության մեղավորներ և ընկերությունն ազգայնացնելու առաջարկը աջակցություն չի գտնում քաղաքացիների շրջանում: «Մեր պահանջն է չեզարկել էլէներգիայի բարձրացման մասին որոշումը` այն չի կատարվել, ուստի մենք մնում ենք այստեղ»,-ասել է երեկ «Ոչ թալանին» քաղաքացիական շարժման համակարգողներից մեկը` Վաղինակ Շուշանյանը: «Ինչ է նշանակում, թե կառավարությունն իր վրա կվերցնի սակագնեի բարձրացման բեռը: Կառավարությունը վճարելու է պետբյուջեի միջոցներից, նշանակում է` իմ գրպանից»,-հայտարարել է նա: ՀԱԿ անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ նախագահը միայն հետաձգում է հարցի լուծումը: «ՀՀ կառավարությունը հիանալի գիտի, թե ինչ է կատարվում էներգետիկայի ոլորտում, անհրաժեշտ միջոցներ ժամանակին չեն ձեռնարկվել: Երբ մենք ասում էինք, որ ՀԷՑ-ում խնդիրներ կան և թալան, իշխանություններն ասում էին, թե դա մասնավոր ընկերություն է: Թող հիմա մենեջմենթն ու սեփականատերը իրենք լուծեն իրենց խնդիրները»,-ասել է Փաշինյանը: Այս իրավիճակում ՀԷՑ-ի սեփականատերի փոփոխությունը կարող է արդյունավետ գործիք լինել երկրում քաղաքական լարվածության նվազեցման համար, գրում է «Կոմերսանտը»:

 Ուշագրավ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
---