Նախագիծ. Հղիության արհեստական ընդհատման օրենքը խախտելու համար բժիշկները պատասխանատվության կենթարկվեն 2 հուլիսի 2015 - 14:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հուլիսի 2-ի նիստում հավանություն է տվել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին և այն սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Օրինագծերի ընդունումը որոշակի դրական ազդեցություն կունենա հղիության արհեստական ընդհատման գործընթացի կազմակերպման վրա՝ դրա անվտանգության բարձրացման, կանոնակարգման, խախտումների կանխարգելման և վերահսկելիության տեսանկյունից: Նախագծերով նախատեսվում է կանոնակարգել սեռով պայմանավորված հղիության ընդհատումներն արգելելու վերաբերյալ հարցերը, ինչպես նաև վարչական պատասխանատվության ենթարկել օրենքով թույլատրվող հղիության արհեստական ընդհատման գործընթացում սահմանված պահանջների խախտման համար: Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը 2014-ին հանձնարարել է սելեկտիվ աբորտների դեմ պայքարի համալիր ծրագիր մշակել։ Նա մատնանշել է, որ Հայաստանն այսօր վերարտադրության մի շարք ցուցանիշներով աշխարհում վերջին տեղն է զբաղեցնում։ Այդ կապակցությամբ նա հանձնարարեց առողջապահության, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին մշակել և մինչև 2015 թվականի մարտը ներկայացնել իրավիճակի շտկման համալիր ծրագիր։ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթով առաջարկվում է. - օրենսդրորեն արգելել սեռով պայմանավորված հղիության ընդհատումները, - սահմանել հղիության արհեստական ընդհատումների կրճատմանն ուղղված օրենսդրական լրացուցիչ կարգավորումներ և մեխանիզմներ, - ՀՀ առողջապահության նախարարին վերապահել հղիության արհեստական ընդհատման բժշկական, սոցիալական ցուցումները, հակացուցումները, անհրաժեշտ հետազոտությունների ցանկերը հաստատելու, հղիության արհեստական ընդհատման գործընթացում ներդրվող փաստաթղթերի օրինակելի ձևերը հաստատելու լիազորություն, - օրենքով թույլատրվող հղիության արհեստական ընդհատման գործընթացում սահմանված պահանջների խախտման դեպքերի համար սահմանել վարչական պատասխանատվություն: ՄԱԿ–ի ազգաբնակչության հիմնադրամի հայկական գրասենյակի` 2011-ին կատարած հետազոտության համաձայն` Հայաստանում մոտ 7200 կին հղիության սելեկտիվ ընդհատում է իրականացրել 2006-2011 թթ.-ին: ՄԱԿ–ի ազգաբնակչության հիմնադրամի հետազոտության տվյալներով, հղիության սելեկտիվ ընդհատումների պատճառով Հայաստանում մինչև 2060-ը կարող է չծնվել մոտ 93.000 աղջիկ։ 2012-ին կատարված «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» հետազոտության տվյալների համաձայն՝ Հայաստանում կատարվում է տարեկան 1500 սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատում: ԵԽԽՎ-ն 2011-ին բանաձև է ընդունել Հայաստանում, Վրաստանում ու Ադրբեջանում պերինատալ շրջանում սեռի ընտրության վերաբերյալ: Փաստաթղթում ասվում է, որ սեռի պերինատալ ընտրությունը «մտահոգիչ չափերի» է հասել Հայաստանում, Վրաստանում ու Ադրբեջանում: Հայասնաում գործող օրենքով բժիշկը կարող է երեխայի սեռը հայտնել միայն հղիության 12 շաբաթից հետո: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |