Առողջապահության կարևոր հիմնախնդիրները՝ ՀՀ միջազգային բժշկական 4-րդ համագումարում 2 հուլիսի 2015 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարին, որի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է հուլիսի 2-ին, մասնակցում են միջազգային ճանաչում ունեցող փորձագետներ, առողջապահության ոլորտի մասնագետներ, Սփյուռքից ժամանած հայ բժիշկներ և բուժքույրեր: ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որպես գլխավոր գործընկեր, համագումարի իրականացման համար տրամադրել է 10 մլն դրամ: 4-րդ համագումարի շրջանակում բանախոսները և մասնակիցները կանդրադառնան մեր օրերում առողջապահությանն առնչվող կարևոր հիմնախնդիրներին: Մասնավորապես՝ կներկայացվեն ընդհանուր բժշկության, վիրաբուժության, ատամնաբուժության, բուժքույրական գործի, առողջապահական կրթության, էթիկայի, այլընտրանքային բժշկության ոլորտներում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև կքննարկվեն հարակից բազմաթիվ ոլորտներին առնչվող այլ խնդիրներ: Համագումարին մասնակցելու հայտ է ներկայացրել մոտ 500 նեկայացուցիչ՝ Հայաստանից և 16 այլ երկրից: Ակնկալվում է, որ սատելիտային սիմպոզիումներին կմասնակցի 1500-2000 մասնագետ: Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ): Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |