Մ.Բրայզա. Բաքվում ես լսեցի ինձ վերագրվող խոսքեր, որոնք երբեք չեմ ասել

PanARMENIAN.Net - ՎՈՒԱՄ-ի երկրները չեն անդամակցում Մինսկի խմբին եւ նրանց հայտարարությունը ՄԱԿ-ում չի կարող պատճառ հանդիսանալ բանակցությունների ձեւաչափը փոխելու համար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: «Ես Բաքվում դիտում էի «Առաջնորդ» հեռուստաալիքի հաղորդումը եւ լսեցի խոսքեր, որոնք երբեք չեմ արտասանել: Ես չեմ ասել, թե ՎՈՒԱՄ-ի նախաձեռնությունը ՄԱԿ-ում կարող է դրական ազդել ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա: Ես ուղղակի նկատեցի, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է լսել ցանկացած առաջարկ, որը կարող է դրական ազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, սակայն ՎՈՒԱՄ-ի նախաձեռնությունը դրանց թվին չի պատկանում, քանի որ հիմնված չէ մեր սկզբունքների վրա»,-ընդգծել է Բրայզան: Ամերիկացի դիվանագետը նշել է նաեւ, որ ինքն անձամբ ոչինչ չգիտի ՎՈՒԱՄ-ի երկրներից ստացված ոչ մի առաջարկի մասին: «Կարգավորման մեր սկզբունքները հիմնված են ԵԱՀԿ ՄԽ կողմից մայիսին արված հայտարարության վրա»,-հիշեցրել է նա: Նշենք, որ Յուրի Մերզլյակովը եւ Բերնար Ֆասյեն լիովին հավանություն տվեցին իրենց ամերիկացի գործընկերոջ արտահայտություններին: Ըստ Մերզլյակովի, ՄԱԿ-ում «սառեցված հակամարտությունների» վերաբերյալ հարցի քվեարկության ժամանակ մեկ ձայնի առավելությունը նշանակում է, որ այն գործնականում չի անցել:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---