Թուրք սեփականատերը վաճառում է բյուզանդական Սբ Աստվածածին եկեղեցին![]() 9 հուլիսի 2015 - 19:35 AMT PanARMENIAN.Net - Բուրսայի Մուդանիա շրջանի անտիկ բնակավայրերից մեկը համարվող Թիրիլիե շրջանում գտնվող բյուզանդական եկեղեցու սեփականատերն այն վաճառքի է հանել՝ հայտարարություն տեղադրելով անշարժ գույքի առուվաճառքի կայքում։ Սեփականատերը եկեղեցին $1 մլն է գնահատել, Demokrat Haber-ին հղումով գրում է Tert.am-ը: 1676-ին թվագրվող ձեռագիր փաստաթղթում եկեղեցին նշվում է որպես Սուրբ Աստվածածին։ Ենթադրվում է, որ շինությունը կառուցվել է 13-րդ դարում։ Այդ տարածքներից հույների գաղթից հետո եկեղեցին սեփականաշնորհվել է։ Եկեղեցու հիմնական մուտքը քարե կամարով է, շինությունը՝ եռահարկ: Հայկական մշակույթի պահպանության խնդիրն ունի կարևոր նշանակություն համաշխարհային մշակույթի համար։ Եվրոպական խորհրդարանի 1987-ին ընդունած բանաձևի 6-րդ կետի համաձայն, թուրքական կառավարությունը ուշադրություն պետք է դարձնի հայ ժողովրդի յուրօրինակությանը, Թուրքիայում ապրող հայերի լեզվին, կրոնին, մշակույթին, կրթական համակարգին։ Եվրախորհրդարանը պահանջում է պատշաճ վերաբերմունք ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հուշարձանների նկատմամբ։ 1914-ին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում հայկական եկեղեցական հաստատությունների ընդհանուր թիվը 2549 Էր։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974-ի տվյալների, 1923-ից հետո մնացած 913 կառույցներից 464-ն ամբողջովին անհետացել են, 252-ը ավերակ են, 197-ը ամբողջովին նորոգման կարիք ունեն։ Կարդացեք նաև՝ Թուրքիայի Թոքլուլար գյուղի հայկական եկեղեցին ավերվել է ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |