Աղբյուր. Հուլիսի 14-ին Apple-ը կներկայացնի 6-րդ սերնդի iPod-ը

Աղբյուր. Հուլիսի 14-ին Apple-ը կներկայացնի 6-րդ սերնդի iPod-ը

PanARMENIAN.Net - Apple ընկերության մուլտիմեդիա նվագարկիչը` iPod-ը կներկայացվի հուլիսի 14-ին, հայտնում է iGen ռեսուրսը սեփական աղբյուրի վրա հղումով: Նոր նվագարկիչների շարքում կլինեն iPod Touch, iPod Shuffle և iPod Nano-ն: Նախատեսվում է, որ դրանք ներկայացված կլինեն ոսկեգույն, կապույտ, սև, վարդագույն և արծաթագույն երանգներով: Ըստ այլ աղբյուրների, նոր գաջեթը կարժենա 250-300 դոլար:

Լուրջ փոփոխություններ են ակնկալվում նաև iPod Touch-ի մասով, որը չի թարմացվել 2012 թվականից: Ակնկալվում է, որ պրոցեսորի 32-բիտանոց տարբերակը կփոխարինվի 64-բիտանոց տարբերակով, այն հագեցած կլինի նաև 5 Մպ թողունակությամբ տեսախցիկով և 16,32 և 64 գիգաբայթ ծավալի հիշողությամբ: Բացի այդ, նոր նվագարկիչներն արդեն կիրառելի կլինեն Apple Music ծառայությունից օգտվելու համար:

Ըստ աղբյուրների, նոր iPod Touch-ը կունենա նաև Retina Display գերբարձր հստակությամն 4,7-և 5,5-դյույմանոց էկրան և iOS 9 օպերացիոն համակարգ: Հայտնի է նաև, որ այն շատ ամուր է լինելու, ջրամեկուսիչ ու կայուն խազերի հանդեպ, ինչպես նաև աջակցելու է Apple Pay բջջային վճարումների համակարգին:

Apple Inc. ամերիկյան կորպորացիայի գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի նահանգի Կուպերտինո քաղաքում, Apple-ը նախագծում և մշակում է սպառողական էլեկտրոնիկա, համակարգչային ծրագրային ապահովում։ Էփլի լավագույն հայտնի արտադրանքներ են Mac գիծի համակարգիչները, iPod նվագարկչի, iPhone սմարթֆոնը, iPad պլանշետները:

Apple-ն աշխարհի երկրորդ խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունն է, և աշխարհի երկրորդ խոշորագույն բջջային հեռախոս արտադրողը Սամսունգից հետո: 2014-ին ապրաքանիշը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բրենդը ($153.3 միլիարդ արժողությամբ):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---