ՀՀ-ն Սերբիայի բռնցքամարտի մրցաշարում 2 ոսկի և 1 բրոնզ է նվաճել![]() 13 հուլիսի 2015 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Մարզիչներ Հարություն Նազարյանի և Ռուդիկ Մկրտչյանի ղեկավարությամբ Սերբիայի «Ոսկե ձեռնոց» բռնցքամարտի մրցաշարին մասնակցել են Հայաստանի երիտասարդական հավաքականի 6 անդամ, որոնցից 3-ը մեդալներ են նվաճել, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Ոսկի են նվաճել 51 կգ քաշային աշխարհի չեմպիոն Անուշ Գրիգորյանը և 60 կգ քաշային Անի Հովսեփյանը: Անուշը եզրափակչում 3:0 հաշվով հաղթել է Ղազախստանը ներկայացնող Մերույերթ Կոնիսաբային, իսկ Անին՝ ոսկե մեդալի համար մենամարտում նույն հաշվով պարտության մատնել լեհուհի Ադրիանա Ժեդրեյչիկին: 3-րդ տեղը զբաղեցրել է 91 կգ քաշային Դավիթ Չալոյանը, որը կիսաեզրափակչում զիջել էր Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Արտյոմ Միքայելյանին: 2014-ի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի օրը, հայոց եռագույնը ծածանվել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, որտեղ անցնող Բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում բռնցքամարտի Հայաստանի հավաքական թիմի ներկայացուցիչը՝ Անուշ Գրիգորյանը հռչակվել է աշխարհի չեմպիոն: Անի Հովսեփյանը 2015-ին Գերմանիայում անցկացված միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր է: Դավիթ Չալոյանը 2015-ի բռնցքամարտի երիտասարդների ՀՀ առաջնության հաղթող է: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |