Իրանն ու «վեցյակը» համաձայնության են եկել. ԵՄ-ն կչեղարկի Իրանի դեմ գործող պատժամիջոցները (թարմացված)

Իրանն ու «վեցյակը» համաձայնության են եկել. ԵՄ-ն կչեղարկի Իրանի դեմ գործող պատժամիջոցները (թարմացված)

PanARMENIAN.Net - Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնության են հասել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում:

Եվրամիությունը կչեղարկի Իրանի դեմ գործող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, միաժամանակ Թեհրանը կստանձնի իր պարտավորությունների կատարումը, որոնք համաձայնեցվել են «վեցյակի» հետ, ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ, ասվում է բանակցությունների արդյունքում ընդունված համաձայնագրի նախագծում:

«Եվրամիությունը կկասեցնի բոլոր այն դրույթները, որոնք սահմանափակումներ են ենթադրում Իրանի դեմ, ներառյալ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները, կապված Իրանի միջուկային ծրագրի հետ: Իրանն իր հերթին պարտավորվում է ձեռնամուխ լինել բոլոր պայմանավորվածությունների կատարմանը միջուկային հարցի վերաբերյալ»,-ասվում է փաստաթղթում:

Հանվում է նաև ԵՄ օդանավակայաններում Իրանի բեռնատար ինքնաթիռների վայրէջքի արգելքը:

Թեհրանն ու «վեցյակը» պայմանավորվել են նաև հանել ԵՄ համար գործող «նավթի, գազի, բենզինի և նավթաքիմիայի» արտահանման բոլոր սահմանափակումները, ինչպես նաև «ածխաջրածինների արդյունահանման համար նախատեսված սարքավորումների» արտահանման մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ավելի վաղ իրանցի դիվանագետը հայտարարել էր, որ «բանակցությունների այդ ամբողջ ծանր աշխատանքն իրեն արդարացրեց, մենք հասանք համաձայնության»,-ասել է գործակալությանը դիվանագետը: Եվս մեկ իրանցի դիվանագետ հաստատել է գործակալությանը, որ համաձայնություն է ձեռք բերվել, հայտնում է ՌՒԱ Նովոստի գործակալությունը:

Բանակացությունների ամփոփիչ հայտարարության տեքստն արդեն համաձայնեցված է, ճշտվում են վերջին մանրամասները, ՌԻԱ Նովոստի գործակալությունն էր ասել դիվանագիտական աղբյուրը բանակցություններում:«Արդեն ամեն ինչ համաձայնեցված է»,-ասել է գործակալության զրուցակիցը: Աղբյուրը հավելել է, որ այժմ «կողմերը համաձայնեցնում են բոլոր կետերը»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «վեցյակի» ու Իրանի վերջին ընդլայնված նիստը Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայում տեղի կունենա ՄԱԿ շենքում Մոսկվայի ժամանակով ժամը 11:30-ին, հետո տեղի կունենա մամուլի ասուլիս: Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ միջազգային միջնորդների «վեցյակի» հետ Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունները հնարավոր է ավարտվեն հուլիսի 14-ին:

Հուլիսի 11-ին տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի և Ֆրանսիայի ու Գերմանիայի արտգործնախարարներ Լորան Ֆաբիուսի ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հանդիպումը: Սա հուլիսի 11-ին իրանական միջուկային ծրագրի քննարկման ընթացքում երկրորդ հանդիպումն էր: Ավելի վաղ Քերին հանդիպել էր Մոգերինիին ու Իրանի արտգործնախարար Մոհամեդ Զարիֆին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Վեցնյակի» ու Իրանի բանակցությունները միջուկային գործարքի շուրջ երկկողմանի ձևաչափի են անցել, բայց չի բացառվում, որ հանգստյան օրերին կարող է լիարժեք նախարարական «վեցնյակ» հավաքվել ու Իրանի պատվիրակության հետ համատեղ նիստ անցկացվել:

Հուլիսի 10-ին, Քերրին հայտարարեց, որ ԱՄՆ-ն չի շտապում Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալու հարցում: Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին էլ հայտնել էր, որ շատ մոտ են համաձայնագրի ստորագրմանը, սակայն եթե կարևոր պատմական, քաղաքական որոշումներ չկայացվեն, այն չի լինի: Ավելի վաղ Շտայնմայերը հայտարարել էր՝ հուսով է, որ մինչև հուլիսի 13-ը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնություն ձեռք կբերվի:

Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի ու «վեցյակի» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) բանակցությունները շարունակվում են համապարփակ համաձայնության հասնելու համար: Ըստ 2014-ի պայմանավորվածության, ԱՄՆ ու Եվրամիության պատժամիջոցների թուլացման դիմաց Թեհրանը կդադարեցնի բարձր հարստացված ուրանի արտադրությունը, բացի այդ, նա պետք է կրճատի միջուկային վառելիքի իր պաշարները: 2014-ի նոյեմբերին Ժնևում Իրանի ու «վեցնյակի» երկրների բանակցություններում բեկում արձանագրվեց: Կողմերը «գործողությունների ծրագիր» ստորագրեցին, որը ենթադրում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացում: Ըստ ԶԼՄ-ների, խոսքն առաջին հերթին Իրանի $4,2 մլրդ արտասահմանյան ակտիվների ապասառեցման մասին է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---