Նոր պարզեցված քարտային վարկ՝ Զարգացման բանկից

Նոր պարզեցված քարտային վարկ՝ Զարգացման բանկից

PanARMENIAN.Net - Զարգացման հայկական բանկը բոլոր նրանց, ովքեր խուսափում են վարկի տրամադրման բարդացված գործընթացներից և ցանկանում առավել արագ ստանալ անհրաժեշտ գումարը, առաջարկում է նոր «Պարզեցված» չվերականգնվող քարտային վարկային գիծ: Վարկի տրամադրումը հիմնված է հաճախորդի վարկունակության պարզեցված ընթացակարգով գնահատման վրա և այն հաճախորդների համար է, ովքեր ունեն կայուն եկամուտ և դրական վարկային պատմություն:

Բանկը «Պարզեցված» չվերականգնվող քարտային վարկային գիծը տրամադրում է մինչև 7 մլն դրամին համարժեք ԱՄՆ դոլարով կամ եվրոյով, մինչև 7 տարի մարման ժամկետով՝ անշարժ գույքի գրավադրմամբ:

Զարգացման բանկի Վարկավորման և ներդրումների վարչության ղեկավար Սարգիս Խաչատրյանի խոսքով, ֆիզիկական անձանց հնարավորություն է ընձեռվում տրամադրման արագության և պահանջվող թղթաբանության սակավության շնորհիվ հաշված օրերի ընթացքում ստանալ վարկը՝ կենցաղային խնդիրները լուծելու համար:

«Ընդ որում, վարկի համար սահմանված տոկոսադրույքները և վարկի տրամադրման հետ կապված այլ ծախսերը բանկը հնարավորինս նվազեցրել է, այդ թվում՝ անշարժ գույքի գնահատման և ապահովագրման ծախսեր, ինչպես նաև վարկային հայտի ուսումնասիրման վճարներ չեն պահանջվում: Շատերի համար էական կարող է լինել այն, որ վարկը տրամադրվում է երկարաժամկետ, ինչը զգալիորեն թեթևացնում է մարումների բեռը»,- նշել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---