Skype-ի թարմացումն Android-ի համար բազմաթիվ օգտակար գործառույթներ ունի

Skype-ի թարմացումն Android-ի համար բազմաթիվ օգտակար գործառույթներ ունի

PanARMENIAN.Net - Լայն տարածում ստացած Skype մեսինջերը, որը Microsoft ընկերությունը ձեռք է բերել 2011-ին, հերթական անգամ թարմացվել է Android-սարքերի համար`ստանալով մի քանի շատ օգտակար գործառույթներ:

Մարտկոցի ծախսի օպտիմալացման և «խելացի» ծանուցումների շնորհիվ, որոնք արտացոլվում են միայն ակտիվ սարքի վրա, Skype 5.5 օգտատերը ստիպված չի լինի ամեն անգամ դուրս գալ սմարթֆոնի բջջային հավելվածից: Սակայն եթե դա միակ միջոցն է ձերբազատվելու շեղող հաղորդագրություններից ու զանգերից, նոր տարբերակը զգալիորեն պարզեցնում է երկրորդ մուտքն աքաունթ: Լոգինի և ծածկագրի առաջին մուտքագրումից հետո Android-ի համար նախատեսված Skype 5.5-ը կհիշի հաշվառման տվյալները, և հաջորդ անգամ չաթին արագ միանալու համար բավական կլինի ուղղակի սեղմել սլաքով կոճակը:

Կողմնակի անձանց կողմից սեփական նամակագրությունը պաշտպանելու համար գաղտնիության կարգաբերումներում կարելի է անջատել ծածկագրի պահպանումը: Իսկ առաջիկա շաբաթներին Android-ի համար նախատեսված Skype հավելվածը կստանա նաև հղումների նախնական ընթերցման գործառույթ: Վեբ կայքից ներբեռնված պատկերն ու տեքստի հատվածը թույլ կտա ընդհանուր պատկերացում ստանալ էջի բովանդակության մասին: Android-ի համար նախատեսված Skype 5.5-ն արդեն հասանելի է Google Play առցանց խանութում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---