Իսպանիայում Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի համար դերասանների են ընտրում16 հուլիսի 2015 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայի Ֆիգերաս քաղաքում քասթինգ է հայտարարվել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» (The Promise) ֆիլմի դերասանների ընտրության համար: Այն անցկացվելու է հուլիսի 17-21-ը: Թերի Ջորջի ֆիլմի գլխավոր դերերում են Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքը: Քասթինգին կընտրվի 1000 մարդ երկրորդական դերերը կատարելու համար: Նշվում է, որ նախընտրությունը տրվելու է սևահեր և թուխ մաշկ ունեցողներին, Excite.es պարբերականին հղումով գրում է Tert.am-ը: Ամերիկահայ լեգենդար գործարար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանը մահվանից առաջ հոգացել է, որ Հայոց ցեղասպանության մասին իր կինոնախագիծը նկարահանվի: Ֆիլմը նկարահանելու է Survival Pictures կինոընկերությունը, որը ղեկավարում են Էրիկ Էսրաիլյանը և Էնթոնի Մանդեկիչը: Քըրքորյանի Tracinda Corporation-ը ֆինանսավորելու է կինոընկերությունը` ինչպես այս, այնպես էլ մյուս կինոնախագծերի դեպքում: «Խոստումը» ֆիլմի նկարահանումները տեղի կունենան նաև Մադրիդի շրջակայքում, Սեգովիայում և Ավիլայում: Ֆիգերասում նկարահանումները կանցկացվեն Սանտ Ֆեռան ամրոցում, որը 18-րդ դարի ռազմական բերդ է` կառուցված բլրի վրա: Քըրք Քըրքորյանի կողմից Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» դրամայի ֆինանսավորման մասին ԶԼՄ-ներին հայտնի է դարձել հունիսի 15-ին, նույն օրը նա մահացել է 98 տարեկանում: Կինոժապավենի ռեժիսոր Թերի Ջորջը հայտնի է օսկարակիր «Ռուանդա» հյուրանոցը» ֆիլմով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |