Հատուկ վարկային ծրագիր` փոքր այգեգործության համար

Հատուկ վարկային ծրագիր` փոքր այգեգործության համար

PanARMENIAN.Net - Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայությունը հաջողությամբ ավարտել է «Տնտեսական մոդելավորում և իրագործելիություն» ծրագիրը, որի հիմնական խնդիրն է փոքր այգեգործության զարգացմանը խթանելու միջոցով նպաստել Հայաստանի գյուղական շրջաններում աղքատության մակարդակի նվազեցմանը:

«Տնտեսական մոդելավորում և իրագործելիություն» ծրագիրն իրականացվել է ՀՀ Կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» Ծրագրերի իրականացման գրասենյակ Պետական հիմնարկի «Գյուղական կարողությունների ստեղծման» ծրագրի շրջանակներում:

Ծրագրի իրականացման ընթացքում ընտրվել է Հայաստանի հողակլիմայական պայմաններում առավել արդյունավետ և եկամտաբերության մեծ ներուժ ունեցող պտուղների և ընկուզավորների 7 տեսակ, մասնավորապես` խաղող, խնձոր, ծիրան, դեղձ, սալոր, ընկույզ և տանձ, որոնց համար մշակվել է համապատասխան վարկային պրոդուկտ: Ծրագրի շրջանակներում մշակվել են ֆինանսական մոդելներ նշված պտղատեսակներից յուրաքանչյուրի համար, որոնց միջոցով ֆինանսական կազմակերպությունները կկարողանան գնահատել վարկավորման նպատակահարմարությունը:

«Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» Ծրագրերի իրականացման գրասենյակի ԳՖԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը նշում է, որ նոր վարկային ծրագիրի նպատակն է ավելացնել մանրածավալ արտադրողների կարողություններն ու եկամուտները, այգեգործական (պտղի և ընկույզի) արժեքային շղթայի աջակցության միջոցով: Նա մասնավրապես նշեց. «Վարկային պրոդուկտը մշակելիս հաշվի են առնվել վարակավորման ոլորտի տնտեսավարողների իրական կարիքները, պտղատեսակների կենսաբանական փուլերի առանձնահատկությունները և դրանցով թելադրվող ֆինանսական պահանջները: Հաշվի են առնվել նաև պտղաբուծության բնագավառում պահանջարկի ուսումնասիրության, արտադրության, պահեստավորման, սեփական վերամշակման, իրացման մեծածավալ շրջանառության արժեշղթայի պայմանները: Ակնկալում ենք, որ երկարաժամկետ վարկային ծրագրի իրագործումը դրական ազդեցություն կունենա ոլորտի տնտեսավարողների ֆինանսական կարողությունների ընդլայնման և ապրանքային արտադրության աճի վրա` նպաստելով գյուղական աղքատության նվազմանը, իսկ քաղված դասերն ու դրական արդյունքները հետագայում կօգտագործվեն պտղաբուծության ոլորտում իրականացվելիք մյուս ծրագրերում», ասվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ 2010թ.-ից ի վեր, ըստ ՀՆԱ-ում և դրա աճում ունեցած մասնաբաժնի, ՀՀ տնտեսության առաջատար ճյուղը գյուղատնտեսությունն է, որն ապահովում է աշխատատեղերի 45%: Միևնույն ժամանակ, նշենք, որ Հայաստանում փոքր այգեգործությամբ զբաղվում են առավելապես Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու, Տավուշի և Վայոց ձորի մարզերում: Հանրապետությունում գոյություն ունեցող ֆերմերային տնտեսությունների շուրջ 70% փոքր է (միջինում 1.3 հա հողատարածք): Հենց այս թիրախային խմբին է միտված «Տնտեսական մոդելավորում և իրագործելիություն» ծրագիրը, որը նախատեսված է մասնավորապես Հայաստանի համեմատաբար բարձրադիր գոտիներում ապրող գյուղացիների համար, ովքեր տնօրինում են մինչև 3հա հողատարածք:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---