Լույս է տեսել «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» ժողովածուն

Լույս է տեսել «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» ժողովածուն

PanARMENIAN.Net - Երևանում լույս է տեսել «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» թեմայով գիտաժողովի և Հայկական աստղագիտական ընկերության XIII տարեկան համաժողովի նյութերի ժողովածուն (խմբագիրներ՝ Հ. Ա. Հարությունյան, Ա. Մ. Միքայելյան, Ս. Վ. Ֆարմանյան, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2015, 460 էջ):

Գիտաժողովը կայացել է 2014թ. հոկտեմբերի 7-10-ին ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում՝ աստղագետների, փիլիսոփաների, կենսաբանների, մաթեմատիկոսների, պատմաբանների, հնագետների, գրականագետների, լեզվաբանների, մշակութաբանների, տուրիզմի և այլ մասնագետների մասնակցությամբ, ընդ որում կային մասնակիցներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Կոլումբիայից, Ռուսաս-տանից, Վրաստանից և Հայաստանի բազմաթիվ կազմակերպություններից։

Ժողովածուն ընդգրկում է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» թեմայով Հայկական աստղագիտական ընկերության XIII տարեկան համաժողովի զեկուցումների նյութերը: Այն բաղկացած է 9 հիմնական բաժնից. «Ներածական», «Աստղագիտություն և փիլիսոփայություն», «Աստղակենսաբանություն», «Տիեզերք-Երկիր կապեր», «Աստղավիճակագրություն և աստղաինֆորմատիկա», «Աստղագիտություն և մշակույթ, աստղալեզվաբանություն», «Պատմաստղագիտություն», «Գիտական տուրիզմ և գիտական լրագրություն» և «Հայկական աստղագիտություն»:

Ժողովածուն կարող է հետաքրքրել աստղագետներին, փիլիսոփաներին, կենսաբաններին, մշակութաբաններին, լեզվաբաններին, պատմաբաններին, հնագետներին և այլ մասնագետների, ինչպես նաև ուսանողներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---