Գնորդները հիմնականում գոհ են Apple-ի «խելացի» ժամացույցներից

Գնորդները հիմնականում գոհ են Apple-ի «խելացի» ժամացույցներից

PanARMENIAN.Net - Apple Watch «խելացի» ժամացույցների պահանջարկը նախորդ ամիս մի քանի տասնյակ անգամ նվազել է: Չնայած դրան, օգտատերերի մեծ մասը գոհ է նորաձև գաջեթից, չի ափսոսում գնման համար: Այդ են վկայում Creative Strategies կենտրոնի այդ հարցի շուրջ անցկացրած հետազոտության տվյալները:

Creative Strategies խմբի հարցմանը մասնակցել է 1000 մարդ: Նրանց մոտ կեսը տեխնոլոգիաների ինդուստրիայում աշխատող մարդիկ են, որից 34%-ը ՏՏ ոլորտի ընկերությունների աշխատակիցներ են և տեխնիկայով հետաքրքրվող մարդիկ, 9%-ը` մշակողներ են, 4%-ը` լրագրողներ: Սակայն 53% մարդիկ էին, որոնք տարված չեն նոր տեխնոլոգիաներով: Նրանք գնել են ժամացույցը բրենդի պատճառով:

Բոլոր հարցվածների 66%-ը «շատ գոհ» էր, կամ «հիացած էր», իսկ ևս 31%-ը` «միանգամայն բավարարված»: Այդպիսով, բավարարված գնորդների ցուցանիշը կազմեց 97%: Նմանատիպ ցուցանիշները iPhone և iPad-ի առաջին մոդելների դեպքում 92% և 91% էր: Այժմ iPhone-ի գնորդների գոհունակության աստիճանը հավասարվել է 99%-ի: Ամենից շատ Apple Watch-ը դուր է եկել այն մարդկանց, որոնք չեն աշխատում տեխնիկայի հետ (հիացած է73% ), ամենից քիչ` մշակողներին (հիացած է 43%):

Apple Watch «խելացի ժամացույցները» սկսել են վաճառվել ևս 7 երկրներում: Այդպես, հունիսի 26-ին սկսվել է ժամացույցի վաճառքը Մեքսիկայում, Իտալիայում, Սինգապուրում, Հարավային Կորեայում, Իսպանիայում, Շվեյցարիայում և Թայվանում: Հայաստանցի օգտատերը դեռևս կարող է ձեռք բերել գաջեթը միայն ընկերության առցանց խանութից: Չնայած վաճառքի աշխարհագրության որոշ ընդլայնմանը, Slice Intelligence վերլուծական կենտրոնի հետազոտությունը ցույց տվեց, որ նորաձև գաջեթի պահանջարկը նվազել է տասնյակ անգամ: Այդպես, նախնական վաճառքի առաջին շաբաթում օգտատերերը ձևակերպել են «խելացի ժամացույցի» 1,5 մլն պատվեր, ամեն օր գնելով այդպիսի 200 000 գաջեթ: Սակայն արդեն հունիսին Apple Watch-ի վաճառքը կրճատվել է օրական մինչև մոտ 20 000 նմուշ:

«Խելացի ժամացույցը» համակարգչայնացված ձեռքի ժամացույց է ընդլայնված գործառույթներով (ժամանակին հետևելուց բացի), որը հաճախ համեմատվում է կոմունիկատորի հետ: Ժամանակակից «խելացի ժամացույցները» ձեռքին կրվող համակարգիչներ են: Մոդելներից շատերը կողմնակի հավելվածների հնարավորություն ունեն ու կառավարվում են բջջային օպերացիոն համակարգերով, կարող են օգտագործվել որպես շարժական մեդիա-նվագարկիչներ:

Apple Inc. ամերիկյան կորպորացիայի գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի նահանգի Կուպերտինո քաղաքում, Apple-ը նախագծում և մշակում է սպառողական էլեկտրոնիկա, համակարգչային ծրագրային ապահովում։ Էփլի լավագույն հայտնի արտադրանքներ են Mac գիծի համակարգիչները, iPod նվագարկչի, iPhone սմարթֆոնը, iPad պլանշետները:

Apple-ն աշխարհի երկրորդ խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունն է, և աշխարհի երկրորդ խոշորագույն բջջային հեռախոս արտադրողը Սամսունգից հետո: 2014-ին ապրաքանիշը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բրենդը ($153.3 միլիարդ արժողությամբ):

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---