500 տարի առաջ խորտակված նավը կարող է ստորջրյա հնագիտական թանգարան դառնալ

500 տարի առաջ խորտակված նավը կարող է ստորջրյա հնագիտական թանգարան դառնալ

PanARMENIAN.Net - Ըստ պատմագրության և հնագիտական տվյալների XV-XVI դարերին Քենիայի ափերի մոտ բազում նավեր են խորտակվել: Այդ շրջանում Պորտուգալիան իշխող դիրքեր էր զբաղեցնում` վերահսկելով առևտուրը Հնդկաստանից դեպի արևմուտք տարածքում: Նավաբեկությունների պատճառ էին հաճախ դառնում նավագնացության սխալները, որոնք բացատրվում էին աֆրիկյան ափեզրի քարտեզների վատ որակով: Որոշ դեպքերում նավերը խորտակվում էին վնասվածքների պատճառով, որ հասցնում էին նավերի Teredo որդերը` քայքայելով նավի կորպուսը:

Քենիայի ափերի մոտ 500 տարի առաջ խորտակված հերթական պորտուգալական նավի մնացորդները նույնականացրել են երկրի Ազգային թանգարանի գիտնականները: Նրանք կարծում են, որ նավի հիանալի պահպանված կորպուսը կարող է ստորջրյա հնագիտական թանգարան դառնալ:

Նավաբեկության վայրում հնագետները հայտնաբերել են պղնձյա ձուլածոներ, փղոսկր, արաբական խեցեգործ իրեր, ինչպես նաև հրանոթների արկեր, գործիքներ և սեղանի պարագաներ: Գտածոների հետազոտման արդյունքում գիտնականները եզրակացրել են, որ նավը պատկանում էր պորտուգալական թագին:

Գտածոյի հեղինակները հուսով են, որ նավաբեկության վայրում կհաջողվի ստորջրյա հնագիտական թանգարան ստեղծել, քանի որ նավի մնացորդները շատ խորը չեն և հեշտությամբ հասանելի կլինեն դայվերներին: Գտածոների դուրսբերումը ջրից ցանկալի չէ, քանի որ միջավայրի փոփոխությունն անխուսափելիորեն կազդի նրանց պահպանվածության աստիճանի վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---