Ասադը համաներում է դասալիքներին՝ հանձնվելու պայմանով

Ասադը համաներում է դասալիքներին՝ հանձնվելու պայմանով

PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մասշտաբային համաներում է հայտարարել մի քանի հազար դասալիքի համար երկրի ներսում և սահմաններից դուրս:

Սիրիական SANA ազգային գործակալության տվյալներով՝ երկրում գտնվող դասալիքները պետք է հանձնվեն իշխանություններին 30 օրվա ընթացքում, երկրի սահմաններից դուրս գտնվողները կարող են վերադառնալ 60 օրվա ընթացքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ասադի հրամանով՝ հուլիսի 17-ին համաներվել են ավելի քան 400 բանտարկյան՝ մուսուլմանական տոնի կապակցությամբ:

2011մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է շուրջ 125 հազար մարդ, մոտ 4,2 միլիոնը փախստական են դարձել սիրիական տարածքում, երկու միլիոն մարդ փախել է հարևան երկրներ: 2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---