Թուրքիայում ԻՊ ադրբեջանցի անդամն ապագա գրոհայիններին Իրաք և Սիրիա էր տեղափոխում27 հուլիսի 2015 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Պարզվել է, որ ադրբեջանցի Աբդուլլա Աբդուլլաևը Թուրքիայի տարածքում «Իսլամական պետության» առանցքային դեմքերից մեկն է, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: Ըստ տեղեկատվության, Աբդուլլաևը անցումային կետ էր ստեղծել Թուրքիայում Եվրոպայից և Միջին Ասիայից եկող գրոհայինների համար, որոնց հետագայում տեղափոխում էր Իրաք և Սիրիա: Ադրբեջանցին տասնյակ բնակարաններ էր վարձակալել Թուրքիայում, որտեղ ժամանակավորապես ապրում էին ԻՊ ապագա մարտիկները: Հատուկ գործողության ժամանակ իրավապահ մարմինները ձերբակալել են 36 մարդ, որոնք այսպես թե այնպես կապված էին Աբդուլլաևի հետ: Թուրք ոստիկանների հատուկ գործողությունը ԻՊ գրոհայինների դեմ կոչվում էր «Աբդուլլաև», հայտնում է Haqqin.az-ը: Ինչպես գրում է Panorama.am-ը, ադրբեջանցի ահաբեկիչներն առաջին տարին չէ, որ զենքը ձեռքին կռվում են Սիրիայում, Աֆղանստանում և Պակիստանում տարբեր ահաբեկչական խմբավորումների կազմում: ԶԼՄ-ները հաճախ են գրում ադրբեջանցի ահաբեկիչներին ոչնչացնելու մասին: Միջազգային ահաբեկչական կազմակերպությունների և Ադրբեջանի միջև կապերը սկիզբ են առել դեռևս 1990-ականներին: Այն ժամանակ ադրբեջանական բանակը, որը ձախողվեց ԼՂՀ դեմ պատերազմում, նահանջում էր` կորուստներ կրելով: Փորձելով փրկել դրությունը` Հեյդար Ալիևը Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ պատերազմելու համար վարձեց միջազգային ահաբեկիչների և տարբեր երկրներում գործող ահաբեկչական խմբավորումների. Աֆղանստանում Գուլբեդդին Հեքմաթիյարի, Թուրքիայի «Գորշ գալյերի» և այլ կազմակերպությունների, Չեչնիայում Բասաևի, Ռադուևի և այլոց խմբավորումների անդամներին: Չնայած հազարավոր վարձկանների ու ահաբեկիչների առկայությանն ադրբեջանական բանակի կազմում` ադրբեջանական ագրեսիան ԼՂՀ դեմ ձախողվեց և Բաքուն ստիպված եղավ հրադադար կնքել ԼՂՀ և ՀՀ ներկայացուցիչների հետ: Սակայն միջազգային ահաբեկիչներն անհրաժեշտ կապեր ձեռք բերեցին Ադրբեջանում և օգտվել են դրանցից նաև հետագայում: Ադրբեջանցիներ էին անդամագրվում, հետո ուղարկվում Աֆղանստան կամ Հյուսիսային Կովկաս, որտեղ մասնակցում էին միջազգային կոալիցիայի և ռուսական կառույցների դեմ մարտերին: Վերջին տարիներին Ադրբեջանի քաղաքացիներն ակտիվորեն մասնակցում են ահաբեկչական և ծայրահեղական գործունեությանը Ռուսաստանում, Աֆղանստանում, Սիրիայում և Իրաքում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ավինյան․ «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը կվերանայվի՝ ամեն բակում չենք կարող կոյուղու հարցով զբաղվել Ավինյանն անդրադարձել է առատ տեղումների արդյունքում քաղաքում առաջացած որոշակի խնդիրներին Սիմոնյան. Ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, իմ հայտարարությունների տերն եմ «Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, նոր բան չեմ ասել, տեղին եմ ասել և նույն բաները պատրաստ եմ այսօր և մշտապես ասել»,–հավելել է նա Մետրոն ավելի շուտ կսկսի աշխատանքը և ավելի ուշ կավարտի Գրաֆիկի փոփոխությունը կլինի մայիսի ն13–ից Կիրանցում սակրավորն ականի պայթյունից վնասվածք է ստացել Կիրանցում դարձյալ մեծ թվով ոստիկաններ կան, մուտքը դեպի Կիրանց փակ չէ |