Fitch Ratings. Հայաստանի B+ վարկանիշն անփոփոխ է՝ կայուն կանխատեսմամբ27 հուլիսի 2015 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Fitch Ratings վարկանիշային միջազգային կազմակերպությունը հաստատել է Հայաստանի՝ արտարժույթով և տեղական արժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի վարկանիշը B+ մակարդակում՝ կայուն կանխատեսմամբ: Fitch-ը նաև հաստատել է արտարժույթով և ազգային արժույթով Հայաստանի չապահովված պարտատոմսերի վարկանիշը B+ մակարդակում, հայտնում է StockMarketWire-ը: Երկրի համար առաստաղ է սահմանվել BB- մակարդակը, իսկ կարճաժամկետ արտարժութային IDR (Issuer Credit Rating) վարկանիշը սահմանվել է B մակարդակում: Fitch Ratings-ը միջազգային կորպորացիա է, որը հիմնականում հայտնի է որպես վարկանիշային գործակալություն, որը անկախ ու հեռանկարայան գնահատական է տրամադրում համաշխարհային վարկային շուկաներին վարկունակության, վերլուծական հետազոտությունների և այլ տվյալների վերաբերյալ: Հունվարի 16-ին մեկ այլ միջազգային վարկանիշային գործակալություն՝ Moody's Investors Service, Հայաստանի վարկանիշային շեմը Ba2-ից նվազեցրել է մինչև Ba3, ինչպես նաև «կայուն» կանխատեսումը փոխարինել «բացասականով»: Որպես վարկանիշների նվազման կարևոր գործոններ նշված են Հայաստանի արտաքին խոցելիության աճը ՌԴ-ից դրամական փոխանցումների կրճատման պատճառով, ուղղակի արտասահմանյան ներդրումների անորոշ հեռանկարները, փոխանակման փոխարժեքի տատանողականության նկատմամբ բարձր զգայունությունը և արժութային պահուստների վրա ակնկալվող ճնշումները։ Moody's Investors Service-ը միջազգային վարկանիշային գործակալություն է, որը զբաղվում է վարկային վարկանիշերի հաշվարկով, հետազոտություններով ու ռիսկերի վերլուծությամբ: Գործակալությունում աշխատում է մոտ 4500 փորձագետ աշխարհի 26 երկրից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցում սակրավորն ականի պայթյունից վնասվածք է ստացել Կիրանցում դարձյալ մեծ թվով ոստիկաններ կան, մուտքը դեպի Կիրանց փակ չէ Սիմոնյան․ ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով, որոնք կկայանան 2026-ին Նա նշել է, որ 2018-ին ՀՀ իշխանությունը ձևավորված չէր ընտրությունների միջոցով և ժողովուրդը վերականգնեց իր ընտրելու իրավունքը Բիզնես գաղափարներ` պատանիներից․ 6-րդ Fastex Meetup-ը կայացել է Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է |