Ֆրանսիա. Հայոց ցեղասպանության համար պատիժը չպետք է վերաբերի պատմաբաններին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, ազգությամբ հայ Պատրիկ Դեվեջյանը, իշխող «Ժողովրդավարական շարժման միություն» կուսակցությունից, առաջարկել է փոփոխություններ կատարել Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող օրինագծում: Նրա կարծիքով, օրինագծի գործողությունը չպետք է տարածվի պատմաբանների եւ հետազոտողների վրա: Ինչպես արդեն հաղորդվել է, ընդդիմադիր սոցիալիստական կուսակցության կողմից ներկայացված օրինագիծը պատիժ է նախատեսում Հայոց ցեղասպանության ժխտման համար` 5 տարի ազատազրկում կամ 45 հազար եվրո տուգանք: Իր հայտարարության մեջ Պատրիկ Դեվեջյանն ասել է, որ օրինագծի ընդունումը կարող է կասեցնել քաղաքական շահարկումները յուրաքանչյուր երկրում, առաջին հերթին Թուրքիայում, գրում է «Զաման» թերթը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---