Թուրքիայում նավթամուղ է պայթեցվել29 հուլիսի 2015 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Քիրկուկ-Յումուրթալիկ նավթամուղը, որով Թուրքիա էր առաքվում իրաքյան նավթը, պայթեցվել է ահաբեկիչների կողմից Շիրնակ գավառում` երկրի հարավ-արևելքում: Այս մասին հուլիսի 29-ին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յիլդիզը: «Անցած գիշեր 01:30-ին Շիրնակ գավառում Ջիզեր քաղաքից 5 կմ հեռավորության վրա ահաբեկիչները պայթեցրել են Քիրկուկ-Յումուրթալիկ նավթատարը: Արտակարգ պատահարից անմիջապես հետո նավթատարով հոսքը դադարեցվել է: Օպերատիվ միջոցների շնորհիվ այս ահաբեկչական գործողությունը չհանգեցրեց էներգակիրների պակասուրդի երկրում»,-ասվում է նախարարի հայտարարության մեջ: Ըստ Յիլդիզի, այս և նախորդ ահաբեկչական գործողությունները, որ իրականացվել են Թուրքիայի էներգետիկ օբյեկտներում, վկայում են, որ ահաբեկիչները փորձում են ապակայունացնել իրավիճակը երկրում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Հուլիսի 28-ին պայթեցվեց Իրան-Թուրքիա գազամուղը, որը Թուրքիայի իշխանությունները սաբոտաժ են համարում: «Իրան-Թուրքիա գազամուղի վրա` սահմանից 15 կմ հեռավորության վրա Ագրա գավառում սաբոտաժի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել: Հրդեհ է բռնկվել, որը շուտով մարվել է: Գազը Թուրքիա կսկսի մուտք գործել գազամուղի վերանորոգումից հետո միայն»,-ասվում է նախարարի հայտարարության մեջ: Իրավիճակը Թուրքիայում կտրուկ սրվեց հուլիսի 20-ին Սուրուչում ահաբեկչությունից հետո: Հուլիսի 20-ին պայթյուն որոտաց Շանլիուրֆա նահանգի Սիրիայի հետ սահմանին գտվող Սուրուչ քաղաքի Ամարա մշակութային կենտրոնի մոտ գտնվող թեյարանում, որի պատասխանատվությունը դրվեց «Իսլամական պետության» վրա: 32 մարդ զոհվեց, 100-ից ավելին` վիրավորվեցին: Ըստ ոստիկանության տվյալների, ահաբեկչական գործողությունը 18-ամյա մահապարտ աղջիկ է իրականացրել, որը գործի է դրել պայթուցիկ սարքը: Այս շենքում է բնակվում մոտ 300 երիտասարդ, որոնք ներկայացնում են Սոցիալիստների երիտասարդական ընկերակցությունների դաշինքը: Պայթյունը որոտացել է այդ կազմակերպության անդամների ելույթի ժամանակ, որոնք մտադիր էին հայտարարել մամուլին, որ մեկնելու են վերականգնելու սիրիական Կոբանի քաղաքը, որը մի քանի ամիս մնաց «Իսլամական պետության» գրոհայինների հսկողության տակ: Թուրքիան հուլիսի 24-ին ռազմական գործողություն է սկսել Սիրիայում ԻՊ գրոհայինների և Հյուսիսային Իրաքում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների դեմ: «Հուլիսի 24-ին արդյունավետ ավիահարվածներ են հասցվել ՔԱԿ ահաբեկչական կազմակերպության դիրքերին Իրաքի հյուսիսում: Ոչնչացվել են գրոհայինների ճամբարներն և զենքի պահեստներ: Գրոհի են ենթարկվել նաև ԻՊ դիրքերը Սիրիայի հյուսիսում»,-ասվում է Թուրքիայի կառավարության հայտարարության մեջ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |